Երևան`   +22 °C
Այսօր`   Հինգշաբթի, 25 ապրիլի, 2024 թ.

Հնդկաստանը գնել է ռուսական С-400 համակարգերը

2102
Ուրբաթ, 05 հոկտեմբերի, 2018 թ., 15:15
Հնդկաստանը գնել է ռուսական С-400 համակարգերը

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ու Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին Նյու Դելիին ռուսական С-400 զենիթահրթիռային համակարգերի մատակարարման շուրջ պայմանագիր են ստորագրել, հաղորդում է «Интерфакс»-ը:

«Այո, բանակցությունների ընթացքում պայմանագիր է ստորագրվել»,- ասել է Կրեմլի ներկայացուցիչը:

Ավելի վաղ ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը հայտնել էր, որ գործարքի գինը կազմում է ավելի քան 5 միլիարդ դոլար:

Ռուսական С-400 «Триумф»-ը միջին և մեծ հեռահարության զենիթահրթիռային համակարգ է, նախատեսված է օդատիեզերական հարձակման արդիական և հեռանկարային բոլոր միջոցների ոչնչացման համար: