Հատուկ տաղանդով և հազար ու մի առաքինություններով օժտված հայը. այսօր Էդուարդ Միրզոյանի հիշատակի օրն է
![]() «Մարդիկ կան, որոնց Աստված ստեղծում է սեփական ձեռքերով, խնամքով ու սիրով: Ստեղծում է կաղապարից դուրս որպես ընտրյալ: Սովորաբար օժտում է հատուկ տաղանդով, հազար ու մի առաքինություններով, շռայլ, շռայլ հոգով: Էդուարդ Միրզոյանն այդ ծնունդներից է»,- այսպես է բնութագրել կոմպոզիտոր Էդուարդ Միրզոյանին ՀՀ ժողովրդական արտիստ Սոս Սարգսյանը: Կոմպոզիտորն իր վախճանը կնքեց 2012 թվականի հոկտեմբերի 5-ին՝ 91 տարեկան հասակում: «Ես ուրախանում եմ այն ժամանակ, երբ զգում եմ, որ իմ գործերից որևէ մեկին քնքշանքով է վերաբերվում հատկապես գեղեցիկ կինը»,- խոստովանել է Էդուարդ Միրզոյանը: Կմոպոզիտորը ծնվել է 1921 թվականի մայիսի 12-ին՝ Վրաստանի Գորի քաղաքում: Ավարտել է Երևանի Կոնսերվատորիայի՝ Վ. Տալյանի ստեղծագործական դասարանը: Սովորել է Մոսկվայի Հայ մշակույթի տան երաժշտական ստուդիայում: 1956-1990թթ. Ղեկավարել է Հայաստանի կոմպոզիտորների միությունը: «Շփումը այնպիսի մեծագույն անհատականությունների հետ, ինչպիսիք են Էդուարդ Միրզոյանը, Առնո Բաբաջանյանը, Ղազարոս Սարյանը, Ալեքսանդր հարությունյանը, Ավետ Տերտերյանը, հարստացրել են ինձ»,- նշել է ԽՍՀՄ և Վրաստանի ժողովրդական արտիստ Գիա Կանչելին: «Երբ քեզ հետ են ընկերներդ», «Արևոտ օր է», «Հեղկոմի նախագահը», «Աքսորական թիվ 001». ֆիլմեր, որոնց երաժշտությունների հեղինակը Էդուարդ Միրզոյանն է: Կոպոզիտորի ձեռքով են ստեղծվել նաև հայտնի ստեղծագործություններ՝ «Ասում են, թե», «Երազ տեսա», «Հայրենիքն է կանչում», «Սիմֆոնիկ պարեր» և այլ ստեղծագործություններ: |

«Հայերով կհանդիպենք Էջմիածնում». Դավիթ Ամալյան
7600:30
Սոցիոլոգ Արթուր Աթանեսյանն ևս իր աջակցությունն է հայտնում Մայր աթոռին (տեսանյութ)
150Երեկ, 00:48
Պատմաբան Արեգ Սավգուլյանն իր աջակցությունն է հայտնում Մայր աթոռին (տեսանյութ)
14016.12.2025, 17:36
«Լևոն Թոքմանջյանը քանդակել է «Անլռելի զանգակատուն» պոեմը այնպես՝ ինչպես ինքն է դա տեսնում»․ Աննա Հակոբյան
16916.12.2025, 16:48
Որոշում է կայացվել Պարույր Սևակի քանդակը հեռացնել Զանգակատան միջնակարգ դպրոցի բակից
14216.12.2025, 16:36
«Եթե երեխաներս ողջ են, ինչո՞ւ չեն զանգում, ասում՝ բարև, պապա». Վահագն Սիմոնյան (Պոնչո) (տեսանյութ)
11216.12.2025, 10:36
