«Մենք սովոր չէինք, որ նրա լեգենդար կամքին ինչ-որ բան կարող է հակառակվել». Էմանուել Մակրոնի ելույթը Շառլ Ազնավուրի հոգեհանգստի արարողությանը
![]() Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Փարիզի «Հաշմանդամների պալատ»-ում լեգենդար շանսոնյե Շառլ Ազնավուրի հոգեհանգստի և Ազգային հարգանքի տուրքի արարողության ընթացքում հանդես եկավ ելույթով, հաղորդում է «Արմենպրես»-ը: Իր ելույթում Ֆրանսիայի նախագահն ընդգծեց, որ Շառլ Ազնավուրը ուզում էր ապրել մեկ դար, ինչի մասին խոստացել էր: «Եվ դա նրա վերջին մարտահրավերն էր կյանքին: Նա միշտ անհագուրդ ուզում էր ապրել, ծիծաղել, երազել, բայց մահը վրա հասավ այդ շեմից մի քանի տարի առաջ: Եվ մենք զարմացած էինք, և մենք շատ տխրեցինք, որովհետև մենք սովոր չէինք, որ նրա լեգենդար կամքին ինչ-որ բան կարող է հակառակվել: Այս դատարկությունը մեզ մթություն բերեց: Հազարավոր մարդկանց համար նա դարման էր, ուժ էր, և հիմա նա մեզ թողնում է»,- ասաց Էմանուել Մակրոնը: Նա հավելեց, որ Շառլ Ազնավուրի մոտ ցավն ու հույսը կրկնակի էին, ինչը ֆրանսիացիները շատ արագ հասկացել են: «Մենք սովորել ենք, որ այս մարդը միշտ ներկա լինի մեր կյանքում և միավորի բոլորիս: Նա դարձել էր Ֆրանսիայի դեմքերից մեկը: Մենք բոլորս Շառլ Ազնավուր ենք երգում՝ երբեմն բառերը մոռանալով»,- ընդգծեց Մակրոնը: Նրա խոսքով՝ Շառլ Ազնավուրի ստեղծագործության մեջ գտնում են ամենաթանկագին, ամենահարազատ երգերը: «Նա մեզ ապրեցրել է իր երգերով: Հայկական ծագում ունեցող էմիգրանտի որդին պետություն էր պետության մեջ, հայրենիք՝ հայրենիքի մեջ»: |

«Հայերով կհանդիպենք Էջմիածնում». Դավիթ Ամալյան
7600:30
Սոցիոլոգ Արթուր Աթանեսյանն ևս իր աջակցությունն է հայտնում Մայր աթոռին (տեսանյութ)
150Երեկ, 00:48
Պատմաբան Արեգ Սավգուլյանն իր աջակցությունն է հայտնում Մայր աթոռին (տեսանյութ)
14016.12.2025, 17:36
«Լևոն Թոքմանջյանը քանդակել է «Անլռելի զանգակատուն» պոեմը այնպես՝ ինչպես ինքն է դա տեսնում»․ Աննա Հակոբյան
16916.12.2025, 16:48
Որոշում է կայացվել Պարույր Սևակի քանդակը հեռացնել Զանգակատան միջնակարգ դպրոցի բակից
14216.12.2025, 16:36
«Եթե երեխաներս ողջ են, ինչո՞ւ չեն զանգում, ասում՝ բարև, պապա». Վահագն Սիմոնյան (Պոնչո) (տեսանյութ)
11216.12.2025, 10:36
