Կամերային նվագախմբի և երգչախմբի համերգը նվիրվեց Շառլ Ազնավուրի հիշատակին
![]() Ֆրանկոֆոնիայի օրերի շրջանակում Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը համերգով հանդես են եկել Հայաստանի պետական կամերային երգչախումբը և Հայաստանի պետական կամերային նվագախումբը: Հոկտեմբերի 4-ին անցկացված երեկոյին կոլեկտիվները ղեկավարել է ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Ռոբերտ Մլքեյանը: Համերգը նվիրվել է մեծանուն հայի՝ Շառլ Ազնավուրի հիշատակին, և ներկաները միջոցառման մեկնարկին հոտնկայս հարգել են լեգենդի հիշատակը: Կոլեկտիվները համերգի ժամանակ ներկայացրել են Գաբրիել Ֆորեի «Պավանա», Ֆրանսիս Պուլենկի «Կոնցերտ երգեհոնի, լարայինների և գոսերի համար» (մենակատարներ՝ Թերեզա Ոսկանյան- երգեհոն, Հարություն Մկրտչյան- գոս (տիմպանի) ստեղծագործությունները, ինչպես նաև Ռոբերտ Ամիրխանյանի ֆրանսալեզու երգերը: Կոմպոզիտոր Ռոբերտ Ամիրխանյանը լրագրողների հետ զրույցում տեղեկացրել է, որ բազում լեզուներով գրված գործեր ունի, այդ թվում նաև՝ ֆրանսերեն: Նա համերգի մեկնարկին առանձնահատուկ շեշտել է, որ Հայաստանի պետական կամերային երգչախումբը և Հայաստանի պետական կամերային նվագախումբը հանդես են գալիս մեր երկրի լավագույն դիրիժորներից մեկի՝ Ռոբերտ Մլքեյանի ղեկավարությամբ: «Ես յուրահատուկ վերաբերմունք ունեմ ֆրանսիական երաժշտության և ֆրանսիացի կոմպոզիտորների նկատմամբ: Այդ իսկ պատճառով կոմպոզիտորների ընտրությունը միայն Ֆրանկոֆոնիայի օրերով չի պայմանավորված»,- լրագրողների հետ զրույցում ընդգծել է Ռոբերտ Մլքեյանը՝ հավելելով, որ կոլեկտիվները բազմիցս կատարել են ֆրանսիացի հեղինակների ստեղծագործություններ: Հավելենք, որ Ֆրանկոֆոնիա տերմինը առաջին անգամ օգտագործվել է 1880 թվականին՝ ֆրանսիացի աշխարհագրագետ Օնեսիմ Ղեկլուի կողմից։ Այդ տերմինը նա օգտագործել է նկարագրելու համար այն մարդկանց և երկրները, որոնք խոսում են ֆրանսերեն: Ֆրանկոֆոնիա բառը առաջացել է ֆրանսերեն բառից: Հայաստանում հոկտեմբերի 11-12-ը կանցկացվի Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովը, որի շրջանակում էլ կազմակերպված էր կոլեկտիվների այս համերգը: ![]() ![]() |

«Հայերով կհանդիպենք Էջմիածնում». Դավիթ Ամալյան
7600:30
Սոցիոլոգ Արթուր Աթանեսյանն ևս իր աջակցությունն է հայտնում Մայր աթոռին (տեսանյութ)
150Երեկ, 00:48
Պատմաբան Արեգ Սավգուլյանն իր աջակցությունն է հայտնում Մայր աթոռին (տեսանյութ)
14016.12.2025, 17:36
«Լևոն Թոքմանջյանը քանդակել է «Անլռելի զանգակատուն» պոեմը այնպես՝ ինչպես ինքն է դա տեսնում»․ Աննա Հակոբյան
16916.12.2025, 16:48
Որոշում է կայացվել Պարույր Սևակի քանդակը հեռացնել Զանգակատան միջնակարգ դպրոցի բակից
14216.12.2025, 16:36
«Եթե երեխաներս ողջ են, ինչո՞ւ չեն զանգում, ասում՝ բարև, պապա». Վահագն Սիմոնյան (Պոնչո) (տեսանյութ)
11216.12.2025, 10:36


