Երևան`   +12 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 17 հոկտեմբերի, 2018 թ.

Վրաերթ Կոտայքի մարզում. բժիշկները պայքարում են տուժածի կյանքի համար

93
Ուրբաթ, 05 հոկտեմբերի, 2018 թ., 11:45
Վրաերթ Կոտայքի մարզում. բժիշկները պայքարում են տուժածի կյանքի համար

Երեկ՝ հոկտեմբերի 4-ին, վրաերթ է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 16:40-ի սահմաններում Հրազդան քաղաքի բնակիչ, 27-ամյա Հովհաննես Դանիելյանը Հրազդան քաղաքի Միկրոշրջան թաղամասի նախկին հատուկ դպրոցին հարակից ճանապարհին Mercedes մակնիշի 50 GG 303 համարանիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել Հրազդան քաղաքի բնակիչ, 61-ամյա Ուստիան Սարոյանին:

Ինչպես տեղեկացնում է shamshyan.com-ը, վրաերթի ենթարկվածը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Հրազդան բժշկական կենտրոն: Բժիշկները պայքարում են նրա կյանքի համար:

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: