Այսօր Վանուշ Խանամիրյանի հիշատակի օրն է. պարարվեստի լեգենդը կդառնար 91 տարեկան
![]() ՀԽՍՀ ժողովրդական արտիստ, հայ նշանավոր պարուսույց, հայկական պարարվեստի մեծագույն երախտավորներից մեկը՝ Վանուշ Խանամիրյանը, ծնվել է 1927թ-ին՝ Երևանում: Այսօր հայ բեմի նշանավոր ներկայացուցչի հիշատակի օրն է. 2011թ-ի հոկտեմբերի 5-ին մեծ արվեստագետը հեռացավ կյանքից: Երևանի պարարվեստի ուսումնարանի սանն իր առաջին գլխավոր դերը կատարել է «Վալպուրգյան գիշեր» բեմադրության մեջ։ 1968-1992 թվականներին ղեկավարել է Հայաստանի պարի պետական անսամբլը։ Բեմադրել է տասնյակների հասնող ներկայացումներ՝ «Գայանե», «Բախչիսարայի շատրվանները», «Սպարտակ», «Էնզելի», «Կակաչներ», ազգագրական պարերի շարք և այլն: 2000թ-ից հիմնադրել և ղեկավարել է Հայաստանի Պարարվեստի գործիչների միությունը, որը 2009թ-ից կրում է իր անունը։ 2004թ-ին ստեղծել է վետերան-պարուսույցների «Վանուշ» պարախումբը, 2010 թվականին՝ «Բարդիներ» պարախումբը: ![]() ![]() ![]() |

«Հայերով կհանդիպենք Էջմիածնում». Դավիթ Ամալյան
7600:30
Սոցիոլոգ Արթուր Աթանեսյանն ևս իր աջակցությունն է հայտնում Մայր աթոռին (տեսանյութ)
150Երեկ, 00:48
Պատմաբան Արեգ Սավգուլյանն իր աջակցությունն է հայտնում Մայր աթոռին (տեսանյութ)
14016.12.2025, 17:36
«Լևոն Թոքմանջյանը քանդակել է «Անլռելի զանգակատուն» պոեմը այնպես՝ ինչպես ինքն է դա տեսնում»․ Աննա Հակոբյան
16916.12.2025, 16:48
Որոշում է կայացվել Պարույր Սևակի քանդակը հեռացնել Զանգակատան միջնակարգ դպրոցի բակից
14216.12.2025, 16:36
«Եթե երեխաներս ողջ են, ինչո՞ւ չեն զանգում, ասում՝ բարև, պապա». Վահագն Սիմոնյան (Պոնչո) (տեսանյութ)
11216.12.2025, 10:36



