Երևան`   +14 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 17 ապրիլի, 2024 թ.

ԱՄՆ-ի պատժամիջոցները խափանել են Ռուսաստանի խոշոր ռազմական գործարքը

4618
Ուրբաթ, 05 հոկտեմբերի, 2018 թ., 10:40
ԱՄՆ-ի պատժամիջոցները խափանել են Ռուսաստանի խոշոր ռազմական գործարքը

Ռուսաստանը հետաձգել է Սու-35 11 կործանիչների մատակարարումն Ինդոնեզիային՝ «ԱՄՆ-ի հակառակորդներին պատժամիջոցների միջոցով հակազդելու մասին» (CAATSA) օրենքի շրջանակներում ընդունված ամերիկյան պատժամիջոցների պատճառով: Այս մասին հայտնում է «Коммерсантъ»-ը՝ հղում անելով իր աղբյուրներին:

Նշվում է, որ մատակարարման առաջին փուլը պետք է սկսվեր հոկտեմբերին, սակայն ԱՄՆ-ն Ինդոնեզիային երաշխիքներ չի տվել, որ իր նկատմամբ սահմանափակող միջոցներ չի կիրառի՝ Ռուսաստանի հետ համագործակցության համար:

Պարբերականի տեղեկություններով՝ պլանավորվում էր նաև վարկային սխեմա կիրառել, որը համաձայնել էր տրամադրել առևտրային բանկը, սակայն, պատժամիջոցների պատճառով, բանկը ևս հրաժարվել է:

Հիշեցնենք, որ ԱՄՆ-ը նոր պատժամիջոցներ էր սահմանել ռուսական պետական «Ռոսօբորոնէքսպորտ» ընկերության նկատմամբ՝ ծառայությունների, ապրանքների, տեխնոլոգիաների մատակարարման համար: