Երևան`   -2 °C
Այսօր`   Հինգշաբթի, 18 դեկտեմբերի, 2025 թ.

Սա­թէ-Աթ­ղը՝ Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի շրջանակներում­

376
Կիրակի, 07 հոկտեմբերի, 2018 թ., 01:10
Սա­թէ-Աթ­ղը՝ Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի շրջանակներում­

Ֆ­րան­սի­ա­յում գոր­ծող Սա­թէ-Աթ­ղը թա­տե­րա­կան մի­ու­թյու­նը ՀՀ մշա­կույ­թի նա­խա­րա­րու­թյան, Հա­յաս­տա­նում Ֆրան­սի­այի դես­պա­նա­տան, Ֆրան­կո­ֆո­նի­այի մի­ջազ­գային կազ­մա­կեր­պու­թյան (OIF), Լյո­նի Մետ­րո­պո­լի (Metropole de Lyon), Ի­րա­պա պլատ­ֆոր­մի (Plateforme IRAPA), Օ­վերն-Ռոն Ալ­պի հետ հա­մա­տեղ Հա­յաս­տա­նում կներ­կա­յաց­նի Յաս­մի­նա Ռե­զայի դրա­մա­տուր­գի­ային նվիր­ված մի­ջո­ցա­ռում­նե­րի շարք:

Նա­խագ­ծի ղե­կա­վարն է բե­մադ­րիչ և թարգ­մաիչ, բա­նա­սի­րա­կան գի­տու­թյուն­նե­րի թեկ­նա­ծու Սա­թէ Խա­չատ­րյա­նը: Նա­խագ­ծի պա­տաս­խա­նա­տուն և հա­մա­կար­գողն է Սա­թէ-Աթ­ղը թա­տե­րա­կան մի­ու­թյան փոխտ­նօ­րեն Էդ­գար Մա­նու­կյա­նը:

Ֆ­րան­կո­ֆո­նի­այի Գա­գաթ­նա­ժո­ղո­վի շր­ջա­նակ­նե­րում «­Սա­թէ-Աթ­ղը» թա­տե­րա­կան մի­ու­թյու­նը նպա­տակ ու­նի հայըն­թեր­ցո­ղին և հան­դի­սա­տե­սին ճա­նա­չե­լի դարձ­նել ֆրան­սի­ա­ցի ժա­մա­նա­կա­կից նշա­նա­վոր դրա­մա­տուրգ Յաս­մի­նա Ռե­զայի թատ­րոնն ու ստեղ­ծա­գոր­ծու­թյուն­նե­րը։ Ռե­զան աշ­խար­հում ա­մե­նա­շա­տը թարգ­ման­ված և բե­մա-դր­ված ժա­մա­նա­կա­կից ֆրան­սի­ա­ցի դրա­մա­տուրգ­նե­րից է, ով, դժ­բախ­տա­բար, գրե­թե հայտ­նի չէ ո­՛չ հայ ըն­թեր­ցո­ղին, և ո­՛չ է­լ՝ հայհան­դի­սա­տե­սին:

Սա­թէ-Աթ­ղը Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի շրջանակներում­
Սա­թէ-Աթ­ղը Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի շրջանակներում­

Նա­խա­գի­ծը նե­րա­ռում է հետ­ևյալ մի­ջո­ցա­ռում­նե­րի շար­քը.

Հով­հան­նես Թու­մա­նյա­նի ան­վան պե­տա­կան տիկ­նի­կային թատ­րո­նում կբե­մադր­վի «Ս­պան­դի Ա­ստ­վա­ծը» պի­ե­սը: Ռե­ժի­սոր՝ Սա­թէ Խա­չատ­րյան: Ներ­կա­յաց­ման մեջ ներգ­րավ­ված են Նա­րի­նե Գրի­գո­րյա­նը, Սեր­գեյ Թով­մա­սյա­նը, Տաթև Հո­վա­կի­մյա­նը և Իշ­խան Ղա­րի­բյա­նը:

Նույն պի­ե­սը կբե­մադր­վի նաև ֆրան­սե­րեն և կցու­ցադր­վի եր­կու ան­գամ բա­ցա­ռա­պես ֆրան­կո­ֆոն հան­դի­սա­տե­սի հա­մար: Պի­ե­սի ֆրան­սե­րեն տար­բե­րա­կում կներ­կա­յա­նան հրա­վի­րյալ դե­րա­սան­ներ՝ Քիթ Ֆար­քո­ւա­րը (Ֆ­րան­սի­ա), Մար­ժո­լեն Օ­ժե­րը (­Կա­նա­դա), Ժոր­ժի Բատ­րի­կյա­նը (Ֆ­րան­սի­ա) և Ժե­րալդ Բա­բա­զյա­նը (Ֆ­րան­սի­ա): Հրա­վի­րյալ ար­տիստ­նե­րը կանց­կաց­նեն նաև վար­պե­տու­թյան դա­սըն­թաց­ներ Եր­ևա­նի Թատ­րո­նի և Կի­նոյի Պե­տա­կան Ի­նս­տի­տու­տում (ու­սա­նող­նե­րի հա­մար) և Հով­հան­նես Թու­մա­նյա­նի ան­վան Տիկ­նի­կային թատ­րո­նում (պ­րո­ֆե­սի­ո­նալ դե­րա­սան­նե­րի հա­մար): Կդա­սա-վանդ­վի մաս­նա­վո­րա­պես Մայզ­նե­րի տեխ­նի­կան:

Վար­պե­տու­թյան դա­սըն­թաց­ներ կլի­նեն նաև ֆրան­սե­րեն ու­սում­նա­սի­րող­նե­րի հա­մար՝ «Սո­վո­րել ֆրան­սե­րեն թատ­րո­նի մջո­ցով» խո­րագ­րով: