Գերվասիո Տարագոնան անհամբեր սպասում է իր հայաստանյան համերգին
![]() Հայաստանի պետական կամերային նվագախումբը հոկտեմբերի 9-ին հանդես կգա ճանաչված կլարնետահար Գերվասիո Տարագոնա Վալիի հետ (Ուրուգվայ): Նվագախումբը՝ գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժորՎահան Մարտիրոսյանի ղեկավարությամբ Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը կայանալիք համերգին կներկայացնի Աարոն Կոպլենդի, Ռիխարդ Շտրաուսի, Ռաուլ Խաուրենայի ստեղծագործությունները: Երեկոյին որպես մենակատարներ հանդես կգան նաև Շմավոն Գրիգորյանը (ֆագոտ) և Ավետիք Ղազարյանը (կլարնետ): Գերվասիո Տարագոնա Վալին նշում է՝ առաջին անգամ Հայաստանում հանդես է եկել այս տարվա հունիսին՝ Ալ.Հարությունյանի անվան փողային գործիքների 2-րդ միջազգային փառատոնի շրջանակում: Տպավորված է հայերի ջերմ ու հյուրընկալ վերաբերմունքից: «Մինչ այստեղ գալը լսել ու կատարել եմ Խաչատրյանի գործերից: Երբ սովորում էի Վենեսուելայում, մասնակցել էի մի համերգի, որին հնչել էր Հարությունյանի շեփորի կոնցերտը: Պետք է ասեմ, որ ինձ շատ հուզում է նաև հայկական դուդուկի հնչողությունը: Ինձ համար դուդուկ եմ գնել, որպեսզի սովորեմ նվագել»,-նշում է երաժիշտը՝ հավելելով, որ անհամբեր սպասում է Կամերային նվագախմբի հետ հայաստանյան համերգին: Արտիստը նշում է, որ ՀՊԿՆ-ի հետ կատարելու է Աարոն Կոպլենդի Կոնցերտը կլարնետի և լարային նվագախմբիհամար, ինչպես նաև Ռաուլ Խաուրենայի՝ «Պիացոլայի հիշատակին» ստեղծագործությունը: Վերջինս յուրահատուկ հարգանքի տուրք է տանգոյի լեգենդին: Հավելենք, որ որպես մենակատար Գերվասիոն առաջին անգամ հանդես է եկել 19 տարեկանում՝ Ուրուգվայի ազգայիննվագախմբի հետ կատարելով Կոպլենդի Կլարնետի կոնցերտը: Այնուհետև որպես մենակատար ելույթ է ունեցել Ուրուգվայի, Արգենտինայի, Վենեսուելայի առաջատար նվագախմբերիհետ՝ աշխատելով հանրահայտ դիրիժորների ղեկավարությամբ: 2008-ին հիմնադրել է Montevideo International Clarinet Meeting միջազգային փառատոնը: Փառատոը երեք տարվաընթացքում հյուրընկալել է աշխարհի ճանաչված կլարնետահարներին և այլ երաժիշտների: ![]() |

«Հայերով կհանդիպենք Էջմիածնում». Դավիթ Ամալյան
7600:30
Սոցիոլոգ Արթուր Աթանեսյանն ևս իր աջակցությունն է հայտնում Մայր աթոռին (տեսանյութ)
150Երեկ, 00:48
Պատմաբան Արեգ Սավգուլյանն իր աջակցությունն է հայտնում Մայր աթոռին (տեսանյութ)
14016.12.2025, 17:36
«Լևոն Թոքմանջյանը քանդակել է «Անլռելի զանգակատուն» պոեմը այնպես՝ ինչպես ինքն է դա տեսնում»․ Աննա Հակոբյան
16916.12.2025, 16:48
Որոշում է կայացվել Պարույր Սևակի քանդակը հեռացնել Զանգակատան միջնակարգ դպրոցի բակից
14216.12.2025, 16:36
«Եթե երեխաներս ողջ են, ինչո՞ւ չեն զանգում, ասում՝ բարև, պապա». Վահագն Սիմոնյան (Պոնչո) (տեսանյութ)
11216.12.2025, 10:36

