Վրաստանի նախագահի թեկնածուն պատմել է Ազնավուրի և իր մոր ընկերության մասին
2505
Հինգշաբթի, 04 հոկտեմբերի, 2018 թ., 10:20
![]() Վրաստանի նախագահի թեկնածու Սալոմե Զուրաբիշվիլիի մայրն ու աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրը ծանոթ են եղել երիտասարդ տարիներին: Այս մասին Զուրաբիշվիլին ասել է Նինոծմինդայում հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ: «Ես ծնվել եմ Ֆրանսիայում: Այսօր Հայաստանում և Ֆրանսիայում, ինչպես նաև Սամցխե-Ջավախեթիում, որտեղ ծնվել է Շառլ Ազնավուրի հայրը, սգո օր է: Խնդրում եմ մեկ րոպե լռությամբ հարգել նրա հիշատակը»,- հանդիպման ժամանակ ասել է Զուրաբիշվիլին: «30-ական թթ., ինչպես պատմում էր մայրս, այդ ժամանակ նրանք 20 տարեկան էին, նա և դեռևս ոչ հայտնի Ազնավուրը միասին պարել են Փարիզի ջազ ակումբներից մեկում»,- հիշել է նա: Նա ընդգծել է, որ Ազնավուրի հայրը ծնունդով Վրաստանից էր, և մեծն մաեստրոն այդ մասին միշտ հիշում էր: |

«10 բանաստեղծություն, որ վերագրում են Պարույր Սևակին, բայց այլ հեղինակների ստեղծագործություններ են». Արև Բալդրյան (լուսանկար)
19901.11.2026, 23:06
Այծեմնիկ Ուրարտու. հայ առաջին կին քանդակագործը, որի անունը մոռացության է մատնվել (լուսանկար)
17401.11.2026, 22:30
««Կտորը հայկակա՞ն է, թե՞ թուրքական» հարցնողներին ի պատասխան՝ ադրբեջանցի երգիչներին նվիրված նորաբաց թանգարանը Շուշիում». Ռուբեն Սարգսյան (լուսանկար)
18601.11.2026, 21:12
Արագածոտնի թեմը խստիվ դատապարտում է կարգալույծ նախկին հոգևորականի մատուցած կեղծ «Պատարագը»
24701.11.2026, 19:42
Մահացել է մանկագիր Սամվել Կոսյանը
20401.11.2026, 17:36
Եզդիների ցեղասպանության մասին Բարեդ Մարոնյանի ֆիլմն արժանացել «Լավագույն լիամետրաժ վավերագրական ֆիլմ» մրցանակին
66129.10.2026, 23:43
