Երևան`   +21 °C
Այսօր`   Երեքշաբթի, 16 հոկտեմբերի, 2018 թ.

ՃՏՊ Սպիտակ-Երևան ավտոճանապարհին. կան տուժածներ

94
Հինգշաբթի, 04 հոկտեմբերի, 2018 թ., 10:00
ՃՏՊ Սպիտակ-Երևան ավտոճանապարհին. կան տուժածներ

Հոկտեմբերի 4-ին՝ ժամը 02:14-ին, «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Մ-3 ավտոճանապարհի Սպիտակ-Երևան հատվածի 12-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ, առկա է վառելիքի արտահոսք. ճանապարհի լվացման աշխատանքներ իրականացնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ բախվել են «ՎԱԶ-21099» մակնիշի (վարորդը՝ Մ. Բ., ծնված 1974 թ.) և «ԿամԱԶ 53212» մակնիշի (վարորդը՝ Հ. Թ.) ավտոմեքենաները:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը «ՎԱԶ-21099» ավտոմեքենայի վարորդը և ուղևորը՝ Ա. Վ.-ն (ծնված 2013 թ.) հոսպիտալացվել են Սպիտակի ԲԿ: Բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են բավարար:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և կատարել ճանապարհի լվացման աշխատանքներ: