Երևան`   +21 °C
Այսօր`   Շաբաթ, 20 ապրիլի, 2024 թ.

Գլենդելում պաշտոնապես բացվել է Արցախի պողոտան

2581
Չորեքշաբթի, 03 հոկտեմբերի, 2018 թ., 14:30
Գլենդելում պաշտոնապես բացվել է Արցախի պողոտան

ԱՄՆ-ի Գլենդել քաղաքի Մերիլենդի պողոտան պաշտոնապես անվանափոխվել է Արցախի պողոտայի, հաղորդում է Glendale News-Press-ը:

Միջոցառմանը ներկա են եղել Գլենդեյլի քաղաքային խորհրդի բոլոր անդամները, Քալիֆորնիայից ընտրված սենատոր Էնթոնի Պորտանտինոն, ԱՄՆ-ում Արցախի ներկայացուցիչ Ռոբերտ Ավետիսյանը:

Նշենք, որ հուլիսին Գլենդեյլի քաղաքային խորհուրդը ձայների 4-0 հարաբերակցությամբ որոշել էր Մերիլեդն անվանափոխել Արցախի պողոտայի: