«Հեռանալ՝ մնալու համար». Gazeta-ի անդրադարձը
Gazeta-ն անդրադարձել է երեկ ՀՀ ԱԺ շենքի պաշարմանն ու արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելուն: Պարբերականը գրում է, որ Հայաստանում բողոքի հերթական ալիքը բարձրացավ, երբ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց առաջիկա հրաժարականի մասին՝ ընդ որում նշելով, որ կվերընտրվի արտահերթ ընտրություններին: «Հոկտեմբերի 2-ի երեկոյան վարչապետ Փաշինյանի աջակիցները շրջափակել էին խորհրդարանի շենքը՝ բողոքելով օրենսդրական փոփոխությունների դեմ: Փաշինյանի խոսքով՝ այդ քայլով նա չի ցանկանում ցույց տալ, որ կառչած է պաշտոնից, այլ ցանկանում է ընտրվել արդեն արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքներով»,- ասվում է հոդվածում: Պարբերականը նշում է, որ Նիկոլ Փաշինյանը գնացել է Ազգային ժողով՝ բանակցելու խորհրդարանական ուժերի հետ և ավելի ուշ հայտարարել. «Այդ ուժերը բանավոր ասացին, որ առանց հուշագիր ստորագրելու էլ իրենք թեկնածու չեն առաջադրելու: Ես այդպես եմ ընկալել, թե իրենք հետո ուրիշ մեկնաբանություններ կտան այսօրվա բանակցություններին, դա ժամանակը ցույց կտա: Հայաստանում չկան և չեն կարող լինել փակ դռներ»: Պարբերականն առանձնահատուկ ուշադրություն է հատկացնում ապագայի նկատմամբ Նիկոլ Փաշինյանի վստահությանը՝ գրելով, որ օրեր առաջ նա հույս է հայտնել, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կայցելի Հայաստան: «Կարծում եմ՝ ճիշտ կլինի, եթե այցը կայանա մյուս տարի: Ինչո՞ւ, որպեսզի այցի ընթացքում համաձայնագրեր նախապատրաստվեն, փաստաթղթեր ստորագրվեն»,- պարբերականը մեջբերում է Նիկոլ Փաշինյանի՝ օրեր առաջ արված հայտարարությունը: Gazeta-ն հայաստանյան վերջին իրադարձությունների մասին հոդվածում հիշեցնում է նաև ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի հայտարարությունը, որում ասվում էր, որ Հայաստանը Ռուսաստանի հետ քննարկում է նոր ռազմական վարկի տրամադրման հնարավորությունը, որը կկազմի 100 միլիոն դոլար: Միջազգային այլ լրատվամիջոցներ ևս անդրադարձել էին երեկ տեղի ունեցած իրադարձություններին: |
«Ցանկացած երկիր, որը ցանկանում է ինքնիշխան դառնալ, պարտավոր է ընդունել այդ օրենքը»․ Վոլոդին
5019:00ԵԽԽՎ-ն ոչ լեգիտիմ է ճանաչել Պուտինի իշխանությունը
16018:00«Փաշինյանը Տավուշում մոտավորապես էս պատկերն է ներկայացրել»․ Դավիթ Գալստյան
8117:00«Հիմա ո՞ւր է տարածքներ տալը բացառած Հայկ Չոբանյանը»․ Ոսկան Սարգսյան
6916:48Վազգեն Մանուկյանը բաց նամակ է հղել Կոնստանտին Զատուլինին
8516:18Ադրբեջանի ՀԿ-ները բաց նամակ են հղել Նոբելյան կոմիտե՝ ընդդեմ Ռուբեն Վարդանյանի թեկնածության
8116:00