Երևան`   +17 °C
Այսօր`   Շաբաթ, 20 ապրիլի, 2024 թ.

Հայաստանի պետական կամերային նվագախումբը և Հայաստանի պետական կամերային երգչախումբը համերգով հանդես կգան Ֆրանկոֆոնիայի օրերի շրջանակներում

430
Հինգշաբթի, 04 հոկտեմբերի, 2018 թ., 01:15
Հայաստանի պետական կամերային նվագախումբը և Հայաստանի պետական կամերային երգչախումբը համերգով հանդես կգան Ֆրանկոֆոնիայի օրերի շրջանակներում

Հոկտեմբերի 4-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը կանցկացվի յուրահատուկ համերգ: Երեկոյին ելույթ կունենան Հայաստանի պետական կամերային երգչախումբը և Հայաստանի պետական կամերային նվագախումբը: Համերգի դիրիժոր՝ ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Ռոբերտ Մլքեյան:

Ծրագրում՝ Գաբրիել Ֆորե «Պավանա», Ֆրանսիս Պուլենկ «Կոնցերտ երգեհոնի, Լարայինների և Գոսերի համար» (մենակատարներ՝ Թերեզա Ոսկանյան- երգեհոն, Հարություն Մկրտչյան- գոս), Ռոբերտ Ամիրխանյան Ֆրանսալեզու երգեր:

Նշենք, որ Ռոբերտ Մլքեյանը հյուրախաղերով ելույթներ է ունեցել Փարիզում (Սեն-Լուի, Սալ Գավո), Լիոնում, Մարսելում, Հալեպում, Դամասկոսում, Լաթակիայում, Թբիլիսիում, Մոսկվայում, Սանկտ- Պետերբուրգում (Սպիտակ դահլիճում, Սմոլնի տաճարում, Գլազունովի դահլիճում), Հանովերում, Ֆրանկֆուրտում, Ստրասբուրգում, Բերգամոյում (Դոնիցետտիի սրահում), Տորոնտոյում, Օտտավայում, Դրեզդենում (Ֆրաուկիրխե տաճարում, Դրեզդենի ֆիլհարմոնիկի հետ):

Մլքեյանի մասնակցությամբ աշխարհահռչակ ECM ձայնագրման ստուդիան թողարկել է ARS POETICA ձայներիզը, որի մասին է ամբողջական ինֆորմացիան տեղադրվել է անգլիական «The Gramophone» երաժշտական կատալոգի էջերում:

Հայաստանի մշակութային կյանքի և երաժշտության մեջ նշանակալի ներդրման համար 1996 թ. պարգևատրվել է «Մովսես Խորենացի» մեդալով: 2008 թ. արժանացել է ՀՀ արվեստի վաստակավոր գործիչի բարձր կոչմանը: