Երևան`   +8 °C
Այսօր`   Շաբաթ, 20 ապրիլի, 2024 թ.

Նախագահը ստորագրել է ՀՅԴ ու ԲՀԿ նախարարների ազատման հրամանագրերը

323
Չորեքշաբթի, 03 հոկտեմբերի, 2018 թ., 03:05
Նախագահը ստորագրել է ՀՅԴ ու ԲՀԿ նախարարների ազատման հրամանագրերը

Նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրերով Արթուր Գրիգորյանն ազատվել է էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի պաշտոնից:

Արթուր Խաչատրյանը ազատվել է գյուղատնտեսության նախարարի պաշտոնից, Հրաչյա Ռոստոմյանը՝ արտակարգ իրավիճակների նախարարի պաշտոնից, Լևոն Վահրադյանը՝ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի պաշտոնից, Արծվիկ Մինասյանը՝ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի պաշտոնից, Աշոտ Հակոբյանը՝ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի պաշտոնից:

Հիշեցնենք՝ Բաղրամյան պողոտայում հանրահավաքի հարթակին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրապարակային ստորագրեց ԲՀԿ-ական ու ՀՅԴ-ական նախարարներին պաշտոնից ազատելու մասին որոշումները։