Երևան`   -6 °C
Այսօր`   Ուրբաթ, 19 դեկտեմբերի, 2025 թ.

«Սիրտս կոտրված է, ցնցված եմ». Ալեն Դելոնը՝ Շառլ Ազնավուրի մահվան մասին

1329
Երեքշաբթի, 02 հոկտեմբերի, 2018 թ., 12:00
«Սիրտս կոտրված է, ցնցված եմ». Ալեն Դելոնը՝ Շառլ Ազնավուրի մահվան մասին

Ֆրանսիացի դերասան Ալեն Դելոնը ցավակցություն է հայտնել աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրի մահվան կապակցությամբ:

«Սիրտս կոտրված է, ցնցված եմ: Ես սիրում եմ այդ մարդուն: Ես նրան վաղուց եմ ճանաչում, մենք գրեթե միասին ենք սկսել: Նա մեծագույն երգիչ էր: Շառլ Ազնավուրը երկար մնաց բարձրունքում, նա մահացավ քնի մեջ, առանց տանջանքների, և դա միակ բանն է, որն ինձ հանգստացնում է»,- Paris Match-ը մեջբերում է դերասանի խոսքը: