«Վերջին համերգին ասացիր, որ երգելու ես մինչև 100 տարեկան, իսկ ապրելու ես` 120». Կարեն Քոչարյան
![]() Հաղորդավար Կարեն Քոչարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Անհնար է նկարագրել այն զգացմունքները, որոնք պատել են ամբողջ աշխարը: Այոʹ, այոʹ չեմ չափազանցնում ամբողջ աշխարը սգում է հռչակավոր, հանճարեղ Մարդու և Արվեստագետի կորուստը: Բախտ եմ ունեցել դեռ 1989 թվականի մայիսի 5-ին կանգնել նրա հետ նույն բեմում, պատիվ եմ ունեցել ներկայացնել նրան: Սակայն այդ օրը նա դուրս եկավ բեմ և չերգեց, խոստանալով, որ Հայաստանում նա կերգի, երբ աղետի գոտին փոքր-ինչ բարվոք վիճակում լինի: Տարիներ անց նա երգեց, երգեց օպերային թատրոնում: Ես հետևում էի համերգին կուլիսներից: Ամեն անգամ երգից հետո նա դուրս էր գալիս կուլիսներ, սրբում քրտինքն ու վերադառնում: Հետևել նրա աշխատանքին կուլիսներից անկրագրելի տեսարան էր: Այսօր Երևանի փողոցները լցվել են քո երգերով: Վերջին համերգին ասացիր, որ երգելու ես մինչև 100 տարեկան, իսկ ապրելու ես՝ 120: Քիչ է... Դու ապրելու ու երգելու ես հավերժ և հարյուրամյակներ անց քեզ չեն մոռանա, ինչպես այսօր հավերժ ապրում է Նարեկացին, Քուչակը, Ներսես Շնորհալին ու Մաշտոցը... Աստված հոգիդ լույսերի մեջ պահի մեր սիրելի Շառլ, ափսոս, որ մոտակա հանդիպումը քեզ հետ այդպես էլ չկայացավ: Դու պաշտում էիր երաժշտությունը և հեռացար հենց Երաժշտության համաշխարհային օրը»: |

«Հայերով կհանդիպենք Էջմիածնում». Դավիթ Ամալյան
7600:30
Սոցիոլոգ Արթուր Աթանեսյանն ևս իր աջակցությունն է հայտնում Մայր աթոռին (տեսանյութ)
150Երեկ, 00:48
Պատմաբան Արեգ Սավգուլյանն իր աջակցությունն է հայտնում Մայր աթոռին (տեսանյութ)
14016.12.2025, 17:36
«Լևոն Թոքմանջյանը քանդակել է «Անլռելի զանգակատուն» պոեմը այնպես՝ ինչպես ինքն է դա տեսնում»․ Աննա Հակոբյան
16916.12.2025, 16:48
Որոշում է կայացվել Պարույր Սևակի քանդակը հեռացնել Զանգակատան միջնակարգ դպրոցի բակից
14216.12.2025, 16:36
«Եթե երեխաներս ողջ են, ինչո՞ւ չեն զանգում, ասում՝ բարև, պապա». Վահագն Սիմոնյան (Պոնչո) (տեսանյութ)
11216.12.2025, 10:36
