«Դեռևս օրեր առաջ երազում էինք այն մասին, որ լեգենդը կայցելի Հայաստան». Մխիթար Հայրապետյան
![]() ՀՀ սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Այսօր միլիոնավոր մարդկանց պես ես էլ կարդացի համաշխարհային մամուլը վայրկենապես հեղեղած մի լուր, որը սկզբում պարզապես անհավատալի թվաց, հետո խորը տխրությամբ կտրեց իրականությունից ու տարավ աշխարհի ամենագեղեցիկ ու ներդաշնակ երաժշտության աշխարհն՝ ազնավուրյան աշխարհը: Դեռևս օրեր առաջ մենք բոլորս պարզապես երազում էինք այն մասին, որ լեգենդը կայցելի Հայաստան ու կտեսնի նորովի ծաղկող, վերափոխված իր հայրենիքը, որի մասին այդքան երազում էր: Դեռևս օրեր առաջ քայլելով Ազնավուրի անվան հրապարակում՝ մենք զգում էինք ազնավուրյան շունչն ավելի քան երբեք, մենք զգում էինք, որ դարձյալ մեկ օր հայաստանյան բեմերից մեկում լսելու ենք «Քեզ համար, Հայաստա՛ն»-ը, «Նա»-ն, «Մայրիկ»-ը: Ի վերջո, մենք զգում էինք ու վստահ էինք, որ Ազնավուր անունով աստղը չի մարելու, որ Ոսկե դարի վերջին կենդանի լեգենդը նորից երգելու է «խուլ» սիրո ու մարդկային հոգու մասին: Աշխարհահռչակ շանսոնյեն հայկական մեծ զգայուն սրտով, եզակի խարիզմայով ու անկրկնելի տաղանդով մշտապես կուղեկցի մեզ ու կպատմի հանճարեղ լինելու, թեթև ապրելու ու միշտ ժպտալու իր առեղծվածը»: |

«Հայերով կհանդիպենք Էջմիածնում». Դավիթ Ամալյան
7600:30
Սոցիոլոգ Արթուր Աթանեսյանն ևս իր աջակցությունն է հայտնում Մայր աթոռին (տեսանյութ)
150Երեկ, 00:48
Պատմաբան Արեգ Սավգուլյանն իր աջակցությունն է հայտնում Մայր աթոռին (տեսանյութ)
14016.12.2025, 17:36
«Լևոն Թոքմանջյանը քանդակել է «Անլռելի զանգակատուն» պոեմը այնպես՝ ինչպես ինքն է դա տեսնում»․ Աննա Հակոբյան
16916.12.2025, 16:48
Որոշում է կայացվել Պարույր Սևակի քանդակը հեռացնել Զանգակատան միջնակարգ դպրոցի բակից
14216.12.2025, 16:36
«Եթե երեխաներս ողջ են, ինչո՞ւ չեն զանգում, ասում՝ բարև, պապա». Վահագն Սիմոնյան (Պոնչո) (տեսանյութ)
11216.12.2025, 10:36
