Երևան`   +14 °C
Այսօր`   Ուրբաթ, 19 ապրիլի, 2024 թ.

Պոզները՝ ՀՀ-ում թավշյա հեղափոխության մասին

1739
Երկուշաբթի, 01 հոկտեմբերի, 2018 թ., 15:35
Պոզները՝ ՀՀ-ում թավշյա հեղափոխության մասին

Ռուս հայտնի հաղորդավար, գրող Վլադիմիր Պոզները մեկնաբանել է Հայաստանում տեղի ունեցած վերջին իրադարձությունները:

«Հայաստանում տեղի ունեցավ անարյուն հեղափոխություն, երբ փողոց դուրս եկան մեծ թվով մարդիկ: Եվ ինչ-որ առումով դա օրինակ էր, որն անտեսելն անթույլատրելի է»,- ասել է նա USArmenia-ի հարցազրույցում:

Պատմելով նախկին նախագահ Սերժ Սարգսյանի հետ 2015թ. ունեցած հարցազրույցի մասին, Պոզները նշել է, որ Սարգսյանը «խիզախ, սակայն բռնապետի տպավորություն թողեց»: Նա նաև հայտնել է, որ կցանկանար հարցազրույց վերցնել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանից: