Իրանը հրթիռային հարված է հասցրել Սիրիայի ուղղությամբ
3640
Երկուշաբթի, 01 հոկտեմբերի, 2018 թ., 10:05
![]() Իրանցի զինվորականները հրթիռային հարված են հասցրել Ահվազ քաղաքում տեղի ունեցած ահաբեկչության համար պատասխանատուների ուղղությամբ Սիրիայում Եփրատ գետի արևելյան հատվածում: Այս մասին հաղորդում է Press TV-ն՝ հղում անելով Իսլամական հեղափոխության պահակախմբի կորպուսի հետ կապ ունեցող Sepah News պորտալին: Պորտալի տեղեկությունների համաձայն՝ հրթիռային հարվածի հետևանքով ոչնչացվել են մեծ թվով ահաբեկիչներ, կան նաև տուժածներ: Հիշեցնենք, որ սեպտեմբերի 22-ին Իրանի Ահվազ քաղաքում ռազմական շքերթի ժամանակ ահաբեկչություն էր տեղի ունեցել: Անհայտ անձինք կրակ էին բացել մարդկանց ուղղությամբ, զոհվել էր 29, վիրավորվել 60 մարդ: ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը բոլոր երկրներին կոչ էր արել օգնել Իրանին գտնել ահաբեկչության կազմակերպիչներին: |

Հերմոնում արջը հարձակվել է ընտանի կենդանիների վրա
11019:36
Էրեբունու «Հայփոստ»-ի դիմաց քաղաքացու դի է հայտնաբերվել
9210:24
Ճապոնիայի Հոկայդո կղզում 6.1 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել (տեսանյութ)
27209:39
Լիբանանում Իսրայելի ավիահարվածների հետևանքով 14 մարդ Է զոհվել
27909:00
«Զորակ» խնամքի կենտրոնում հայտնաբերվել են դիեր
190Երեկ, 18:42
Ջիհադիստները ապստամբում են Մալիում. սպանվել է երկրի պաշտպանության նախարարը, ռուսները նահանջում են
437Երեկ, 15:52
