Գյումրին այսօր տոնում է քաղաքի տոնը
![]() Այսօր տեղի է ունենում «Գյումրու օր» ամենամյա տոնակատարությունը, որի շրջանակներում նախատեսված են մի շարք համաքաղաքային միջոցառումներ։ Տոնը շարժական է։ Սովորաբար այս օրը քաղաքն ունենում է բարձրաստիճան հյուրեր։ Գյումրին Հայաստանի հնագույն բնակավայրերից է։ Նրա պատմությունը սկիզբ է առնում դարերի խորքից։ Մ․թ․ա․ VIII դարի տարեգրերում հիշատակվում է որպես Էրիախի (Շիրակի, Eriani) երկիր։ Մ․թ․ա․ առաջին հազարամյակի սկզբներին բնակավայրը պատկանել է տեղի բնիկներին, ինչի մասին են վկայում տեղանքում կատարված պեղումները։ Մ․թ․ա․ VII-III դարերում, երբ Հյուսիսային Կովկասից կիմերական և սկյութական քոչվոր ցեղերը գաղթում են փոքրասիական երկրներ ու Անդրկովկաս, նրանցից որոշ ցեղախմբեր բնակություն են հաստատում Շիրակում։ Քաղաքի Կումայրի անունը կապված է կիմերների անվան հետ։ VIII դարի մատենագիր Ղևոնդ պատմիչի միջոցով մեզ են հասել Կումայրիի մասին հայերեն առաջին գրավոր տեղեկությունները, որոնց համաձայն VIII դարում բնակավայրը եղել է վարչական կենտրոն։ Կումայրիի տարածքը բնակեցված է եղել վաղեմի ժամանակներից։ Այստեղ հայտնաբերված հնագիտական նյութերը վկայում են, որ այն գոյություն է ունեցել դեռևս քարի դարաշրջանում։ Նրա տարածքում եղած երկու բազմաշերտ բնակատեղիներում՝ Կումայրիում (քաղաքի հարավային և հյուսիս-արևմտյան ծայրամասերում) և Մսի կոմբինատ թաղամասի տարածքում հայտնաբերված հնագիտական իրերը վերաբերում են մ.թ.ա. 3-րդ հազարամյակին։ Ի սկզբանե կոչվել է Կումայրի, հետագայում մինչև 1840 թվականը՝ Գյումրի, 1840-1924 թթ.-ին՝ Ալեքսանդրապոլ, 1924-1990 թթ.-ին՝ Լենինական, 1990-1992 թթ.-ին Կումայրի, այժմ՝ Գյումրի։ |

«Հայերով կհանդիպենք Էջմիածնում». Դավիթ Ամալյան
7600:30
Սոցիոլոգ Արթուր Աթանեսյանն ևս իր աջակցությունն է հայտնում Մայր աթոռին (տեսանյութ)
150Երեկ, 00:48
Պատմաբան Արեգ Սավգուլյանն իր աջակցությունն է հայտնում Մայր աթոռին (տեսանյութ)
14016.12.2025, 17:36
«Լևոն Թոքմանջյանը քանդակել է «Անլռելի զանգակատուն» պոեմը այնպես՝ ինչպես ինքն է դա տեսնում»․ Աննա Հակոբյան
16916.12.2025, 16:48
Որոշում է կայացվել Պարույր Սևակի քանդակը հեռացնել Զանգակատան միջնակարգ դպրոցի բակից
14216.12.2025, 16:36
«Եթե երեխաներս ողջ են, ինչո՞ւ չեն զանգում, ասում՝ բարև, պապա». Վահագն Սիմոնյան (Պոնչո) (տեսանյութ)
11216.12.2025, 10:36
