Երևան`   +1 °C
Այսօր`   Ուրբաթ, 19 դեկտեմբերի, 2025 թ.

Լեոնիդ Ազգալդյանի հուշաքարը վերականգնվել է

468
Կիրակի, 30 սեպտեմբերի, 2018 թ., 02:10
Լեոնիդ Ազգալդյանի հուշաքարը վերականգնվել է

«Ազգային ատյան» հասարակական միավորման էջում կարդում ենք. «Վերջերս տարածվեց տեղեկություն, որ Արագածի գագաթին գտնվող հայ ազատամարտիկներին նվիրված հուշաքարերն անհայտ անձանց կողմից ջարդվել և նետվել են խառնարան:
Տեղեկացնում ենք, որ «Ազգային ատյան» հասարակական միավորումը հանձն առավ վերականգնել Լեոնիդ Ազգալդյանին նվիրված հուշաքարը, և այսօր՝ սեպտեմբերի 29-ին, տեղադրվեց նոր հուշաքար:
Մենք կարևորում ենք Լեոնիդ Ազգալդյանի կերպարը հայակերտման գործում, քանզի նա, ազատամարտիկ լինելուց զատ, իր անձի մեջ ամփոփում է և՛ ռազմիկը, և՛ գիտնականը, և՛ մտավորականը, և՛ մարզիկը, իրական պետական գործչի կարգապահությունը և բարձր պատասխանատվությունը:
Լենոիդ Ազգալդյանի կերպարի կարևորմամբ և հանրահռչակմամբ՝ ցանկություն և նպատակ ունենք նորահաս սերնդի աչքերում տեսնել Լեոնիդի և նրա առաքինությունների արտացոլանքը»: