Երևան`   +17 °C
Այսօր`   Ուրբաթ, 19 ապրիլի, 2024 թ.

Լուկաշենկոն ԼՂ խնդիրը «գորդյան հանգույց» է անվանել

1715
Շաբաթ, 29 սեպտեմբերի, 2018 թ., 11:05
Լուկաշենկոն ԼՂ խնդիրը «գորդյան հանգույց» է անվանել

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ անվտանգության հարցը երեկ Դուշանբեում տեղի ունեցած գագաթնաժողովի ժամանակ կարևոր հարցերից մեկն է եղել, հաղորդում է Белта-ն:

«Նույնիսկ մենք, թվում է, թե հանգիստ Բելառուսը, մշտապես խոսում ենք այդ մասին՝ հաշվի առնելով այն վտանգն ու մարտահրավերները, որոնք իրենց գործողություններում թաքցնում են արևմտյան պետություններն ու ՆԱՏՕ-ն մեր ու Միութենական պետությունների սահմանների մոտ: Ի դեպ, մենք այդ հարցը քննարկել ենք Վլադիմիր Վլադիմիրովիչի հետ»,- ասել է նա:

«Ուկրաինայի, Մերձդնեստրի խնդիրները, և, հատկապես, Լեռնային Ղարաբաղի խնդիրը: Մենք պետք է ինչ-որ կերպ կազմակերպենք և քանդենք այդ գորդյան հանգույցները»,- հավելել է Բելառուսի նախագահը: