Երևան`   +13 °C
Այսօր`   Շաբաթ, 20 ապրիլի, 2024 թ.

Սեպտեմբերի 29-ը Սրտի համաշխարհային օրն է

368
Շաբաթ, 29 սեպտեմբերի, 2018 թ., 17:10
Սեպտեմբերի 29-ը Սրտի համաշխարհային օրն է

Սրտի համաշխարհային օրն (World Heart Day) ամեն տարի նշվում է սեպտեմբերի 29-ին: Առաջին անգամ այն կազմակերպվել է 1999 թվականին՝ Սրտի համաշխարհային ֆեդերացիայի նախաձեռնությամբ: Ակցիան ստացել է Համաշխարհային առողջապահության կազմակերպության (ՀԱԿ), ՅՈՒՆԵՍԿՕ-ի և այլ նշանավոր կազմակերպությունների աջակցությունը:

Սրտի համաշխարհային ֆեդերացիայի այս որոշումը պայմանավորված է առաջին հերթին այն հանգամանքով, որ դրանք ավանդաբար համարվում են «տարեց մարդկանց» և «տղամարդկանց» հիվանդություններ, մինչդեռ կանայք թերագնահատում են իրենց՝ սիրտ-անոթային հիվանդություններով հիվանդանալու ռիսկը: Նույնն է նաև երեխաների դեպքում: Սրտի համաշխարհային օրվա՝ Սեպտեմբերի 29-ի նպատակն է զանգվածային միջոցառումներով տեղեկացնել սիրտ-անոթային հիվանդությունների մասին:

Ամեն տարի ամբողջ աշխարհում շուրջ 17,3 մլն մարդ է մահանում այդ հիվանդություններից: Կանխատեսվում է, որ արդեն 2030 թ. այդ թիվը կհասնի տարեկան 23 միլիոնի: