Երևան`   +23 °C
Այսօր`   Հինգշաբթի, 25 ապրիլի, 2024 թ.

«Պուտինը Փաշինյանի հետ չի քննարկել Հայաստան այցի հեռանկարները». Կրեմլ

1596
Ուրբաթ, 28 սեպտեմբերի, 2018 թ., 15:50
«Պուտինը Փաշինյանի հետ չի քննարկել Հայաստան այցի հեռանկարները». Կրեմլ

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ԱՊՀ պետությունների ղեկավարների գագաթնաժողովի շրջանակներում կարճ զրույց է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Մոլդովայի նախագահ Իգոր Դոդոնի հետ: Այս մասին հայտարարել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը:

«Նա կարճ շփում է ունեցել Փաշինյանի հետ, կարճ շփում Դոդոնի հետ»,- ասել է Պեսկովը:

Նրա խոսքով՝ Պուտինը Փաշինյանի հետ չի քննարկել Հայաստան այցի հեռանկարները: «Այլ հարցերով չեն շփվել, միայն օպերատիվ, ընթացիկ հարցերով»,- հավելել է Կրեմլի ներկայացուցիչը:

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Պուտինն ու Փաշինյանը մի քանի բառ են փոխանակել:

«Պուտինը Փաշինյանի հետ չի քննարկել Հայաստան այցի հեռանկարները». Կրեմլ
«Պուտինը Փաշինյանի հետ չի քննարկել Հայաստան այցի հեռանկարները». Կրեմլ