Հայրասպանության համար մեղադրվող Խաչատուրյան 3 քույրերին դատարանն ազատ է արձակել
Մոսկվայի Բասմանի դատարանն ազատ է արձակել հայրասպանության համար մեղադրվող Խաչատուրյան 3 քույրերին: Այս մասին հայտնում է «Дождь»-ը: Միջնեկից՝ Անգելա Խաչատուրյանից հետո ազատ է արձակվել անչափահաս Մարիան, ապա 19-ամյա Քրիստինան: Կալանքը փոխարինվել է որոշակի գործողությունների արգելքով՝ 3 ամիս ժամանակահատվածով: Մինչև դեկտեմբերի 27-ն աղջիկներն իրավունք չունեն օգտվելու համացանցից, տնից դուրս գալու 19:00-ից հետո: Հեռախոսով կամ էլ կապի այլ միջոցներով կարող են խոսել միայն քննիչների հետ, չի կարելի շփվել ԶԼՄ-ների, վկաների, միմյանց ու տուժածների հետ: Նրանք կտեղավորվեն տարբեր բնակարաններում: Հիշեցնենք, որ Խաչատուրյան քույրերին կալանավորել են օգոստոսի սկզբին: Նրանք խոստովանական ցուցմունք են տվել, որ դանակի բազմաթիվ հարվածներով սպանել են իրենց հորը, ով բազմիցս նրանց ենթարկել է ֆիզիկական ու սեռական բռնության: |
«Էջմիածնում շները հարձակվել են կնոջ վրա»․ Օվսաննա Հովսեփյան
99Երեկ, 23:0636 կգ ոսկու գործով իրավապահները կհարցաքննեն «օրենքով գող» Անդրանիկ Սողոյանի՝ Զապի փեսային (տեսանյութ)
121Երեկ, 18:36Անհայտ անձը սպառնում է պայթեցնել Փարիզում Իրանի հյուպատոսության շենքը
187Երեկ, 16:48«Վկայի կարգավիճակով ներկայացել է քննչական, գցել են, գլուխը հարվածել այստեղ ու այնտեղ»․ Վահան Հովհաննիսյան (տեսանյութ)
108Երեկ, 14:36Խոշտանգման հետևանքները՝ Շենգավիթի քննչական բաժնում․ փաստաբանն ահազանգում է (տեսանյութ)
96Երեկ, 13:54«Ուկրաինայի ԶՈւ-ն իրեն է վերագրել Տու-22Մ3-ի ոչնչացումը»․ Օլեշչուկ
206Երեկ, 12:00