Լեհաստանում 3 հայ է ձերբակալվել ներքնազգեստի մեջ կոկաին տեղափոխելու համար
4356
Հինգշաբթի, 27 սեպտեմբերի, 2018 թ., 14:55
![]() Լեհաստանի մայրաքաղաք Վարշավայի Ֆրեդերիկ Շոպենի անվան միջազգային օդանավակայանում 3 հայ է ձերբակալվել, ովքեր ներքնազգեստի մեջ 200-300 գրամ կոկաին են տեղափոխել: Այս մասին հայտնում է Radio Poland-ը: «23, 35 և 44 տարեկան տղամարդիկ Բարսելոնայից Երևան էին մեկնում: Սահմանապահները նկատել են նրանց կասկածելի պահվածքն ու պահանջել անցնել թմրանյութերի առկայության ստուգումը: Արդյունքում նրանցից մեկի մոտ 200-300 գրամ կոկաին է հայտնաբերվել: Մյուս երկուսի մոտ ևս հայտնաբերվել է 4 փաթեթ կոկաին»,- հայտնում է ռադիոն նշելով, որ թմրանյութը հայտնաբերվել է նրանց ներքնազգեստի մեջ: Նրանց մինչև 15 տարվա ազատազրկում է սպառնում: |

Հերմոնում արջը հարձակվել է ընտանի կենդանիների վրա
11019:36
Էրեբունու «Հայփոստ»-ի դիմաց քաղաքացու դի է հայտնաբերվել
9210:24
Ճապոնիայի Հոկայդո կղզում 6.1 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել (տեսանյութ)
27209:39
Լիբանանում Իսրայելի ավիահարվածների հետևանքով 14 մարդ Է զոհվել
27909:00
«Զորակ» խնամքի կենտրոնում հայտնաբերվել են դիեր
190Երեկ, 18:42
Ջիհադիստները ապստամբում են Մալիում. սպանվել է երկրի պաշտպանության նախարարը, ռուսները նահանջում են
437Երեկ, 15:52
