Երևան`   +4 °C
Այսօր`   Ուրբաթ, 29 մարտի, 2024 թ.

Պուտինը նախատեսվածից ուշ է մեկնում Բաքու

1542
Չորեքշաբթի, 26 սեպտեմբերի, 2018 թ., 16:40
Պուտինը նախատեսվածից ուշ է մեկնում Բաքու

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը վաղն առավոտյան կմեկնի Բաքու, ապա՝ Դուշանբե: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, փոխանցում է Интерфакс-ը:

«Պուտինը վաղ առավոտյան կմեկնի Բաքու, որտեղ կկայանա Ռուսաստանի և Ադրբեջանի տարածաշրջանների համաժողովը»,- ասել է Պեսկովը:

Դրանից առաջ Պուտինը ներկա կլինի Ադրբեջանի մայրաքաղաքում անցկացվող՝ ձյուդոյի աշխարհի առաջնության շրջանակներում որոշ մրցումների:

Դրանից հետո, Պեկսովի խոսքով, Պուտինը կմեկնի Դուշանբե՝ մասնակցելու ԱՊՀ անդամ պետությունների ղեկավարի խորհրդի նիստին:

Նշենք, որ Պուտինի այցն Ադրբեջան նախատեսված էր սեպտեմբերի 25-ին: