Կամերային երաժշտության ազգային կենտրոնի կոլեկտիվները հանդես կգան Կոմիտասին նվիրված համերգով
![]() Կամերային երաժշտության ազգային կենտրոնի երեք կոլեկտիվները ելույթներով հանդես կգան «Կոմիտաս» միջազգային գիտաժողով-փառատոնի շրջանակում: Մասնավորապես, հոկտեմբերի 2-ին՝ ժամը 19:00-ին, Կոմիտասի անվան կամերային երաժշտութան տանը կանցկացվի համերգ՝ նվիրված Կոմիտասի ծննդյան 149-րդ տարեդարձին: Ի թիվս այլ կոլեկտիվների՝ հանդես կգան Կամերային երաժշտության ազգային կենտրոնի «Հովեր» պետական կամերային, Հայաստանի պետական կամերային և Երևանի պետական կամերային երգչախմբերը: Երեկոյի ընթացքում կներկայացվեն Կոմիտասի, Պալեստրինայի, Պուլենկի, Բրամսի, Հովհաննիսյանի, Երկանյանի, Մանսուրյանի, Վարդազարյանի, Պետրոսյանի, Ահարոնյանի ստեղծագործությունները: «Կոմիտաս» գիտաժողով-փառատոնի առանձնահատուկ միջոցառումներից է Կոմիտասի «Պատարագի» կատարումը Հառիճավանքում ՝ «Հովեր» պետական կամերային երգչախմբի արական կազմի մասնակցությամբ: Համերգը տեղի կունենա հոկտեմբերի 7-ին՝ ժամը 16:00-ին: «Կոմիտաս» միջազգային գիտաժողով-փառատոնի հիմնական նպատակներից մեկը Վարդապետի ժառանգության միջոցով հայ երաժշտական մշակույթի հանրահռչակումն է եվրոպական մշակութային տարածքում և XIX դարավերջի ու XX դարասկզբի եվրոպական մշակույթի տարածումը հայկական միջավայրում: «Կոմիտաս» գիտաժողով-փառատոնը հիմնվել է 2014 թվականին՝ ՀՀ մշակույթի նախարարության հովանավորությամբ: Նախորդ երեք տարիներին այն անց է կացվել Կոմիտասի թանգարան-ինստիտուտի կողմից՝ ներգրավելով միջազգային հեղինակություն ունեցող երաժիշտներ և գիտնականներ: |

«Հայերով կհանդիպենք Էջմիածնում». Դավիթ Ամալյան
7600:30
Սոցիոլոգ Արթուր Աթանեսյանն ևս իր աջակցությունն է հայտնում Մայր աթոռին (տեսանյութ)
150Երեկ, 00:48
Պատմաբան Արեգ Սավգուլյանն իր աջակցությունն է հայտնում Մայր աթոռին (տեսանյութ)
14016.12.2025, 17:36
«Լևոն Թոքմանջյանը քանդակել է «Անլռելի զանգակատուն» պոեմը այնպես՝ ինչպես ինքն է դա տեսնում»․ Աննա Հակոբյան
16916.12.2025, 16:48
Որոշում է կայացվել Պարույր Սևակի քանդակը հեռացնել Զանգակատան միջնակարգ դպրոցի բակից
14216.12.2025, 16:36
«Եթե երեխաներս ողջ են, ինչո՞ւ չեն զանգում, ասում՝ բարև, պապա». Վահագն Սիմոնյան (Պոնչո) (տեսանյութ)
11216.12.2025, 10:36
