Երևան`   +1 °C
Այսօր`   Ուրբաթ, 19 դեկտեմբերի, 2025 թ.

Տեղի կունենա «Սոսե» հինգերորդ միջազգային կինոփառատոնը

438
Չորեքշաբթի, 26 սեպտեմբերի, 2018 թ., 21:05
Տեղի կունենա «Սոսե» հինգերորդ միջազգային կինոփառատոնը

Սեպտեմբերի 27-ին, «Հայրենիք» կինոթատրոնում տեղի կունենա «Սոսե» հինգերորդ միջազգային կինոփառատոնի բացման մամուլի ասուլիսը. այս մասին տեղեկացնում են «Սոսե» միջազգային կինոփառատոնի պատասխանատուները:

«Անցած հինգ տարիների ընթացքում «Սոսե» միջազգային կինոփառատոնի ի կազմակերպիչներին հաջողվել է ոչ միայն իրենց շուրջ համախմբել կինոյի սիրահար պահանջկոտ հանդիսատեսի բանակը, այլև գրավել հենց կինոհեղինակների ուշադրությունը։ Եթե տարիներ առաջ փառատոնը մեկնարկեց հայ հեղինակների ընդամենը 8 ֆիլմով, ապա այս տարի արդեն «Սոսե» հինգերոդ միջազգային կինոփառատոնի մասնակցության հայտ է ներկայացրել 39 երկրի (ԱՄՆ, Մեծ Բրիտանիա, Իրան, Ռուսաստան, Իտալիա, Իսպանիա, Շվեյցարիա, Ֆրանսիա, Գերմանիա, Չինաստան, Նոր Զելանդիա) 742 հեղինակ, մրցութային փուլ է անցել 174 ֆիլմ։

«Սոսե» հինգերորդ միջազգային կինոփառատոնին կներկայացվեն նաև հեղինակավոր կինոփառատոնների ներկայացված և մրցանակների արժանացած ֆիլմեր։ Փառատոնի ընթացքում ցուցադրությունները չեն կենտրոնանա միայն մայրաքաղաքում։ Արդեն երրորդ տարին է մարզերի հանդիսատեսը ևս հնարավորություն է ունենում դիտել փառատոնի ֆիլմերը։ Այս տարի «Սոսե»-ի ֆիլմերը կցուցադրվեն Եղեգնաձորում, Դիլիջանում, Գյումրիում։

Կինոփառատոնը կանդրադառնա նաև Վիլյամ Սարոյանի ծննդյան 110 ամյակին։ Սարոյանական օրերը կանցկացվեն «Ըստ Սարոյանի» խորագրով»,- նշված է կինոփառատոնի կազմակերպիչների հաղորդագրության մեջ: