Աստանայում երիտասարդն օդում բռնել է 10-րդ հարկից ընկնող երեխային
Սեպտեմբերի 24-ին Աստանայի 28-ամյա բնակիչն օդում բռնել է 10-րդ հարկի բնակարանի պատուհանից ընկնող տղա երեխային, գրում է Tengrinews.kz-ը: «Ես բացեցի պատուհանն ու տեսա, որ ներքևում հավաքվածները մոտավոր իմ ուղղությամբ են նայում: Աչքերս վերև բարձրացրի ու տեսա՝ երեխան կախված է պատուհանից, օգնություն է կանչում: Հարմար տեղավորվեցի ու պատրաստվեցի բռնելուն»,- պատմել է Արտյոմ Կարաևն, ում համար երեկ հանգստյան օր է եղել: Երիտասարդը խոսել է իր փրկած երեխայի հետ, վերջինս պատմել է, որ ինքը տանը մենակ ձանձրացել է, որոշել է դուրս գալ զբոսնելու: Երբ տեսել է, որ դուռը փակ է, կտրել է պատուհանի վրայի՝ ճանճերից պաշտպանող ցանցը և փորձել այնտեղով դուրս գալ դուրս ու մնացել է կախված: Դեպքի ժամանակ 7 տարեկան երեխայի մայրը բակում է եղել, նրա ինքնազգացողությունը վատացել է՝ տեսնելով այդ ամենը: Նա ընդամենը 15 րոպե էր առանց հսկողության թողել երեխային: Աղբյուրը` tengrinews.kz |
«Էջմիածնում շները հարձակվել են կնոջ վրա»․ Օվսաննա Հովսեփյան
99Երեկ, 23:0636 կգ ոսկու գործով իրավապահները կհարցաքննեն «օրենքով գող» Անդրանիկ Սողոյանի՝ Զապի փեսային (տեսանյութ)
121Երեկ, 18:36Անհայտ անձը սպառնում է պայթեցնել Փարիզում Իրանի հյուպատոսության շենքը
187Երեկ, 16:48«Վկայի կարգավիճակով ներկայացել է քննչական, գցել են, գլուխը հարվածել այստեղ ու այնտեղ»․ Վահան Հովհաննիսյան (տեսանյութ)
108Երեկ, 14:36Խոշտանգման հետևանքները՝ Շենգավիթի քննչական բաժնում․ փաստաբանն ահազանգում է (տեսանյութ)
96Երեկ, 13:54«Ուկրաինայի ԶՈւ-ն իրեն է վերագրել Տու-22Մ3-ի ոչնչացումը»․ Օլեշչուկ
206Երեկ, 12:00