ՀՀԿ-ն հայտարարություն է տարածել
![]() Հայաստանի Հանրապետական կուսակցությունը հայտարարություն է տարածել, որում մասնավորապես ասվում է. «Հայաստանի Հանրապետական կուսակցությունը շնորհավորում է Երևանի նորընտիր քաղաքապետին և ավագանու անդամներին ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ: Հուսով ենք, որ նորընտիր քաղաքապետը և ավագանու անդամները կիրականացնեն ընտրարշավի ընթացքում տրված խոստումները, որոնց լիարժեք կատարման նկատմամբ վերահսկողությունը լինելու է ողջ հասարակության խնդիրը: Հայաստանի Հանրապետական կուսակցությունը չմասնակցեց Երևանի ավագանու ընտրություններին՝ հասարակությունը ծայրահեղ բևեռացման վտանգից զերծ պահելու համար: Ցավոք, «Իմ քայլը» դաշինքը և անձամբ վարչապետ Փաշինյանը քարոզարշավը կառուցեցին հասարակությունը «սևերի և սպիտակների» բաժանելու մոտեցմամբ: Դա հանգեցրեց ընտրությունների օրակարգի շեղման ու խեղաթյուրման, որը քվեարկությունը դարձրեց այդ վտանգավոր ու անհեռանակարային մոտեցմանը «դեմ» կամ «կողմ» լինելու մասին հարցում: Ակնհայտ է, որ մայրաքաղաքի բնակիչների գերակշռող մեծամասնությունը չսատարեց այդ մոտեցումը: Այդուհանդերձ, եկել է լուրջ քաղաքական երկխոսության և, ինչն էլ ավելի կարևոր է՝ արդյունավետ աշխատանքի պահը: Հասարակությունն ակնկալում է գործնական քայլեր՝ մեր երկրի և ժողովրդի առջև ծառացած լուրջ մարտահրավերներին առերեսվելու տեսակետից: |
«Տուրիզմը չի կարող զարգանալ խավարի մեջ կորած մայրաքաղաքում». Հովհաննես Ազոյան
801:05ՀՀ կառավարության մասնաշենքում ընդունել են Ալավերդու պղնձաձուլարանի աշխատակիցներին
34Երեկ, 23:45«Պատիվ է, այն էլ՝ շատ մեծ». Ստյոպա Սաֆարյանը նոր աշխատանքի է անցնում
101Երեկ, 23:15«Պահեք ինձ թագավորի պես, ես պիտի թագավորի պես ապրեմ». քահանայի պատասխանն Արայիկ Հարությունյանին (տեսանյութ)
30Երեկ, 22:25«Մամուլից տեղեկացա, որ հայրս հացադուլ է հայտարարել». Տիգրան Մազմանյան
42Երեկ, 22:10Համաներմամբ ազատ արձակվածը գողություն է կատարել (տեսանյութ)
38Երեկ, 21:25