Առողջապահության նախարարությունը՝ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ում պայթյունի պատճառի մասին
ՀՀ առողջապահության նախարարի մամուլի քարտուղար Լիանա Եղիազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ ներկայացնելով այսօր «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ում տեղի ունեցած պայթյունի մանրամասները. «Լրացուցիչ տեղեկատվություն Սուրբ Գրիգոր Լուսավորիչ ԲԿ-ում այսօր տեղի ունեցած պայթյունի առնչությամբ. պայթյունի հետևանքով տուժած Թ.Ա.-ն անցել է անհրաժեշտ հետազոտություններ: Ունի ձախ թևի թեթև վնասվածքներ: Ստանում է անհրաժեշտ բուժօգնություն: Ինչ վերաբերում է հիվանդանոցի թթվածնի արտադրության կայանի անվտանգությանը, ապա այն ամենամյա պարտադիր փորձաքննությունն անցել է այս հունիսին և ունի 1 տարվա աշխատանքի դրական եզրակացություն: Կայանում արտադրության և աշխատակիցների անվտանգությանն առնչվող որևէ խնդիր չի եղել ու չկա. այն այս պահին էլ շարունակում է իր անխափան աշխատանքն ու հիվանդանոցին թթվածնի մատակարարումը: Թթվածնի բալոնի պայթյունի պատճառը եղել է բացառապես լիցքավորվող բալոնի անհամապատասխանությունը կայանում լիցքավորման տեխնիկական պահանջ-պայմաններին: Բալոնը չի պատկանել բուժհաստատությանը, իսկ տվյալ բալոնի՝ կայանում հայտնվելու հանգամանքն ու պայթյունի պատճառները և հանգամանքները ճշտվում են ոստիկանության կողմից: ՀՀ առողջապահության նախարարության ենթակայության «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բուժկենտրոնի թթվածնի արտադրության կայանում թթվածնի բալոնի պայթյունի հետևանքով մահացել է նույն արտադրամասի տեխնիկ-օպերատորը»: Աղբյուրը` Լիանա Եղիազարյանի ֆեյսբուքյան էջ |
Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. «Ժողովուրդ»
104Երեկ, 08:30«Հնարավոր չէ պարզել՝ այդ մարդու կիստա՞ն է, թե՞ քսերոքս արած «տիպային» կիստա»․ Փաշինյան (տեսանյութ)
15818.04.2024, 12:24Հերթն Անահիտ Ավանեսյանինն է. «Ժողովուրդ»
20318.04.2024, 09:06Մանրամասներ՝ երրորդ հարկից ընկած երեխայի առողջական վիճակից
38917.04.2024, 21:48Առողջապահության նախարարության շուրջ սկսված գործողությունների ֆոնին՝ Թորոսյանը նախարարի պաշտոնի համար ընկերոջ PR-ով է սկսել զբաղվել. «Ժողովուրդ»
51717.04.2024, 09:06«Լրատվականներից եմ տեղեկացել խուզարկության մասին»․ Անահիտ Ավանեսյան (տեսանյութ)
75916.04.2024, 16:06