Տեղի կունենա գաղտնալսումների հարցով ԱԺ քննիչ հանձնաժողովի հերթական նիստը
Սեպտեմբերի 26-ին խորհրդարանում տեղի կունենա ԱԺ արդարադատության իրականացմանը խոչընդոտելու, արդար դատաքննության իրավունքի և հեռախոսային խոսակցությունների գաղտնիությունը խախտելու փաստերի առնչությամբ երկրում մարդու իրավունքների պաշտպանվածության մակարդակը քննության առարկա դարձնելու նպատակով ստեղծված քննիչ հանձնաժողովի նիստ: Հանձնաժողովի կազմում են ՀՀԿ-ից՝ Գևորգ Կոստանյանը, Արփինե Հովհաննիսյանը, Ալիկ Սարգսյանը, Կորյուն Նահապետյանը, Ռուստամ Մախմուդյանը, «Ծառուկյան» դաշինքից՝ Գևորգ Պետրոսյանը, Սերգեյ Բագրատյանը, Վահե Էնֆիաջյանը, «Ելք» դաշինքից՝ Հովիկ Աղազարյանը, Ալեն Սիմոնյանը, ՀՅԴ-ից՝ Սպարտակ Սեյրանյանը։ Հիշեցնենք՝ անդրանիկ նիստը սեպտեմբերի 19-ին էր: Այդ օրը հայտարարվեց, որ հաջորդ նիստին կընտրեն հանձնաժողովի նախագահին ու փոխնախագահին։ Գևորգ Կոստանյանն առաջարկեց, որ հանձնաժողովի անդամները մեկ շաբաթվա ընթացքում առաջարկություններ ներկայացնեն, թե աշխատանքային ի՞նչ մեխանիզմով են աշխատելու, պատկան մարմիններից ո՞ւմ են հրավիրելու։ |
Կարասինը նամակ է հղել ՀՀ ԱԺ՝ պարզաբանումներ պահանջելով Ալեն Սիմոնյանի հայտարարությունների շուրջ
105Երեկ, 21:0021-րդ դարում ականատես եղանք հերթական էթնիկ զտման քաղաքականության ու դրա հետևանքներին. ԱԳՆ
191Երեկ, 11:18«Մտահոգիչ ծանր իրավիճակ է Հայաստանի սահմանային տարածքներում»․ կաթողիկոս
94Երեկ, 09:24Փաշինյանի ուղերձը՝ Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ
124Երեկ, 09:18«Մտահոգված ենք Հայաստանում ոստիկանական բռնության մասին հաղորդումների աճով»․ Freedom House
106Երեկ, 01:30Տեղադրվել է առաջին սահմանային սյունը
11623.04.2024, 16:18