«Մայր թատրոնում առաջին անգամ փորձել ենք բեմ բարձրացնել մեր ազգային էպոսը». Վարդան Մկրտչյան
![]() «Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնը 96-րդ թատերաշրջանը կբացի «Սասնա ծռեր»-ով: «Մայր թատրոնում առաջին անգամ փորձել ենք բեմ բարձրացնել մեր ազգային էպոսը: Կարծում եմ, որ հետաքրքիր ներկայացում է ստացվել՝ նոր լուծումներով, սկզբունքներով ու մոտեցումներով: Լիահույս եմ, որ հայ հանդիսատեսն այն կսիրի»,- սեպտեմբերի 27-ին Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում կայանալիք «Սասնա ծռեր» ներկայացման առաջնախաղին նվիրված ասուլիսում նշեց թատրոնի տնօրեն Վարդան Մկրտչյանը: Թատրոնի գլխավոր ռեժիսոր և գեղարվեստական ղեկավար Արմեն Էլբակյանի խոսքով՝ «Սասնա ծռերը» կարելի է համարել երիտասարդական ներկայացում, որովհետև ընդգրկված են Մայր թատրոնի երիտասարդ ուժերը, իսկ բեմադրության հեղինակը երիտասարդ ռեժիսոր Սամսոն Մովսեսյանն է, ով Մայր թատրոնի բեմում ներկայացրել է մեզ ազգային էպոսի վերաբերյալ իր տեսիլքը: |

«Հայերով կհանդիպենք Էջմիածնում». Դավիթ Ամալյան
7600:30
Սոցիոլոգ Արթուր Աթանեսյանն ևս իր աջակցությունն է հայտնում Մայր աթոռին (տեսանյութ)
150Երեկ, 00:48
Պատմաբան Արեգ Սավգուլյանն իր աջակցությունն է հայտնում Մայր աթոռին (տեսանյութ)
14016.12.2025, 17:36
«Լևոն Թոքմանջյանը քանդակել է «Անլռելի զանգակատուն» պոեմը այնպես՝ ինչպես ինքն է դա տեսնում»․ Աննա Հակոբյան
16916.12.2025, 16:48
Որոշում է կայացվել Պարույր Սևակի քանդակը հեռացնել Զանգակատան միջնակարգ դպրոցի բակից
14216.12.2025, 16:36
«Եթե երեխաներս ողջ են, ինչո՞ւ չեն զանգում, ասում՝ բարև, պապա». Վահագն Սիմոնյան (Պոնչո) (տեսանյութ)
11216.12.2025, 10:36
