Երևան`   +11 °C
Այսօր`   Հինգշաբթի, 28 մարտի, 2024 թ.

Մանվել Բադեյանը հետ է կանչվել Քուվեյթում ՀՀ դեսպանի պաշտոնից

372
Երեքշաբթի, 25 սեպտեմբերի, 2018 թ., 15:00
Մանվել Բադեյանը հետ է կանչվել Քուվեյթում ՀՀ դեսպանի պաշտոնից

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով Մանվել Բադեյանը հետ է կանչվել Քուվեյթում Հայաստանի դեսպանի պաշտոնից:
Հրամանագրում, մասնավորապես, ասվում է.

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի.

Մանվել Բադեյանին հետ կանչել Քուվեյթի Պետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից»:

Նախագահի մեկ այլ հրամանագրով Սարմեն Բաղդասարյանը նշանակվել է Քուվեյթի Պետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան.

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի.

Սարմեն Բաղդասարյանին նշանակել Քուվեյթի Պետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Էլ Քուվեյթ)»: