Երևանի օպերային թատրոնը Քուվեյթում առաջին անգամ կներկայացնի Մոցարտի «Կախարդական սրինգը»
![]() Երևանի Օպերային թատրոնը Քուվեյթում կներկայացնի Մոցարտի «Կախարդական սրինգը», հանճարեղ մի ստեղծագործություն, որը Քուվեյթի պատմության մեջ բեմ կբարձրանա առաջին անգամ։ «Կախարդական սրինգը» Քուվեյթի Օպերային տանը կներկայացվի ս․թ․ սեպտեմբերի 27-ին և 28-ին՝ Հայաստանի Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի գլխավոր և գեղարվեստական ղեկավար Կոնստանտին Օրբելյանի ղեկավարությամբ։ Բացի այդ, սեպտեմբերի 29-ին՝ Քուվեյթի սրտում տեղակայված Շեյխ Ջաբեր ալ-Ահմադի մշակութային կենտրոնում, տեղի կունենա գալա համերգ։ Շեյխ Ջաբեր ալ-Ահմադի համալիրը Միջին Արևելքի խոշորագույն մշակութային կենտրոնն ու օպերային թատրոնն է։ «Մեզ համար ոչ միայն մեծ պատիվ է ներկայացնել «Կախարդական սրինգը» Քուվեյթի օպերային թատրոնում, այլև առանձնահատուկ հնարավորություն հանդես գալ Քուվեյթի հազարավոր խորն ու գնահատող ունկնդիրների առաջ: Այսօր, երբ մենք շարունակում ենք մեր միջազգային շրջագայությունը, ես, ինչպես և մեր հրաշալի մենակատարները, երաժիշտները, երգչախումբն ու ողջ անձնակազմը, իսկապես հուզմունքով ենք սպասում կիսելու օպերայի կախարդանքը Քուվեյթի փառահեղ օպերային թատրոնում»,- ասում է Օրբելյանը։ Մաեստրո Օրբելյանը, օգտվելով առիթից, իր խորին երախտագիտությունն է հայտնում Հայաստանի Հանրապետությունում Քուվեյթի Պետության դեսպան Նաուաֆ Աբդուլազիզ Աբդուլլահ Ալ-Էնեզիին, ինչպես նաև Շեյխ Ջաբեր ալ-Ահմադի մշակութային կենտրոնի ղեկավարությանը՝ Քուվեյթում իրենց առաջիկա ներկայացումների իրականացման գործում անգնահատելի աջակցության համար։ Քուվեյթում «Կախարդական սրինգի» ներկայացումը պատմական համերգային շարքի շարունակությունն է, որը մեկնարկել էր Դուբայում։ |

«Հայերով կհանդիպենք Էջմիածնում». Դավիթ Ամալյան
7600:30
Սոցիոլոգ Արթուր Աթանեսյանն ևս իր աջակցությունն է հայտնում Մայր աթոռին (տեսանյութ)
150Երեկ, 00:48
Պատմաբան Արեգ Սավգուլյանն իր աջակցությունն է հայտնում Մայր աթոռին (տեսանյութ)
14016.12.2025, 17:36
«Լևոն Թոքմանջյանը քանդակել է «Անլռելի զանգակատուն» պոեմը այնպես՝ ինչպես ինքն է դա տեսնում»․ Աննա Հակոբյան
16916.12.2025, 16:48
Որոշում է կայացվել Պարույր Սևակի քանդակը հեռացնել Զանգակատան միջնակարգ դպրոցի բակից
14216.12.2025, 16:36
«Եթե երեխաներս ողջ են, ինչո՞ւ չեն զանգում, ասում՝ բարև, պապա». Վահագն Սիմոնյան (Պոնչո) (տեսանյութ)
11216.12.2025, 10:36
