«Երևանի ընտրատեղամասերի մեծ մասը շարունակում է անմատչելի մնալ հաշմանդամություն ունեցող ընտրողների համար». Զառա Բաթոյան
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Զառա Բաթոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Երևանի ընտրատեղամասերի մեծ մասը շարունակում է անմատչելի մնալ հաշմանդամություն ունեցող ընտրողների համար։ Մյուս կողմից քաղաքացիներն ընտրատեղամաս հասնելու խնդիր ունեն անմատչելի տրանսպորտային միջոցների և միջավայրի պատճառով։ Նախկինում տարբեր քաղաքական ուժեր իրենց միջոցներով են ապահովել քաղաքացիների ընտրատեղամաս հասնելը, այդ թվում իմը, երբ նրանց աչքում ես «շարքային» քաղաքացի էի։ Այդկերպ, իհարկե, ընտրողն իրեն չի կարող ազատ զգալ, եթե նույնիսկ որևէ մեկը հատուկ չի խնդրել նրա ձայնը կամ ուղղորդել։ Այնպես որ, քաղաքական ուժերի կողմից նման աջակցությունն անընդունելի եմ համարում, որքան էլ այդ օգնությունն այսօր անհրաժեշտ է քաղաքացիներին։ Վստահ եմ, որ քվեարկության գործընթացը կարելի է այնպես կազմակերպել, որ խոչընդոտները նվազագույնի հասցվեն կամ իսպառ վերացվեն շատ կարճ ժամանակահատվածում։ Եʹվ Երևանի նոր քաղաքապետի, ևʹ ավագանու խնդիրը նաև սա պետք է լինի»։ |
ԱԱԾ գեներալը պնդում է, թե Կիրանցի հացատանն ընթրողն ինքն է եղել (տեսանյութ)
1517:36«Անինքնասեր նիկոլի ու նրա կուտոկի համար». Արամ Մանուկյան (տեսանյութ)
3617:24«Տեղեկությունները, ցավոք, հաստատվեցին»․ Գառնիկ Դանիելյան
5816:30«Հայ-ադրբեջանական «պայմանավորվածության» փոքրիկ օրինակ»․ Նաիրի Հոխիկյան
4616:24Բագրատ Սրբազանը հանդիպում է զինվորականների հետ․ ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ (տեսանյութ)
5216:18«Հաջորդ կիրակի մեր կարևոր հանրահավաքն է լինելու»․ Բագրատ Սրբազան
5516:00