Իրանն ահաբեկչությունից հետո հետ է կանչել եվրոպական 3 երկրների դեսպաններին
4078
Կիրակի, 23 սեպտեմբերի, 2018 թ., 10:00
![]() Իրանի ԱԳՆ-ն հետ է կանչել Նիդերլանդների, Դանիայի և Մեծ Բրիտանիայի դեսպաններին՝ կապված երեկ Ահվազ քաղաքում ռազմական շքերթի ժամանակ տեղի ունեցած ահաբեկչության հետ: Այս մասին հայտնում է IRNA գործակալությունը՝ հղում անելով Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Բահրամ Քասեմիին: Նրա խոսքով՝ 3 երկրների ներկայացուցիչներին տեղեկացրել են Իրանի դիրքորոշման մասին: Ըստ Իրանի՝ այդ երկրներում են թաքնվում Ահվազի ահաբեկչության համար պատասխանատու ահաբեկչական խմբավորումները: Բացի այդ, Իրանն արդեն նախազգուշացրել է այդ երկրների կառավարություններին, որպեսզի ձերբակալեն և դատապարտեն հանցագործներին: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ահաբեկչության պատասխանատվությունն ստանձնել է ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորումը: |

Հերմոնում արջը հարձակվել է ընտանի կենդանիների վրա
11019:36
Էրեբունու «Հայփոստ»-ի դիմաց քաղաքացու դի է հայտնաբերվել
9210:24
Ճապոնիայի Հոկայդո կղզում 6.1 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել (տեսանյութ)
27209:39
Լիբանանում Իսրայելի ավիահարվածների հետևանքով 14 մարդ Է զոհվել
27909:00
«Զորակ» խնամքի կենտրոնում հայտնաբերվել են դիեր
190Երեկ, 18:42
Ջիհադիստները ապստամբում են Մալիում. սպանվել է երկրի պաշտպանության նախարարը, ռուսները նահանջում են
437Երեկ, 15:52
