Երևան`   +3 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 20 փետրվարի, 2019 թ.

Կրեմլն ԱՄՆ-ի պատժամիջոցները «հիստերիա» է անվանել և խոստացել պատասխանել

1184
Շաբաթ, 22 սեպտեմբերի, 2018 թ., 12:05
Կրեմլն ԱՄՆ-ի պատժամիջոցները «հիստերիա» է անվանել և խոստացել պատասխանել

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ ԱՄՆ-ի պատժամիջոցային քաղաքականությունը նման է հիստերիայի և թույլ չի տալիս սթափ գնահատել ռուս-ամերիկյան հարաբերությունների զարգացման հեռանկարները: Նրա խոսքով՝ նոր սահմանափակող միջոցները փորձ են՝ «գլոբալ շուկայից դուրս մղելու գլխավոր մրցակցին»:

Բացի այդ, Պեսկովը հայտարարել է, որ Ռուսաստանը կպատասխանի Վաշինգթոնի գործողություններին՝ «ելնելով փոխադարձության սկզբունքից»:

Նշենք, որ ԱՄՆ-ի նոր պատժամիջոցներն սահմանվել են ՌԴ 33 քաղաքացիների նկատմամբ, ովքեր կապ են ունեցել Ռուսաստանի հետախուզական և պաշտպանական ոլորտների հետ: