«Հայ ժողովրդից դուրս ես քրիստոնեություն չեմ ճանաչում». այսօր Վազգեն Ա կաթողիկոսի ծննդյան օրն է
![]() «Ես հոգևորական եմ դարձել իմ ժողովրդին ծառայելու համար. հայ ժողովրդից դուրս ես քրիստոնեություն չեմ ճանաչում»,- ասել է Վազգեն Առաջինը: Այսօր, սեպտեմբերի 20-ին, Վազգեն Ա կաթողիկոսի ծննդյան օրն է: Վազգեն Ա. (Լևոն-Կարապետ Աբրահամի Պալճյան) ծնվել է 1908թ.-ի հոկտեմբերի 3-ին Բուխարեստ քաղաքում: Եղել է Ամենայն Հայոց 130-րդ Կաթողիկոսն ու Ծայրագույն Պատրիարքը։ «Եկար, շենացրիր Հայրենիքդ, անաստվածության ճիրաններում մոլորված ժողովրդիդ սրտում լույս վառեցիր՝ ցույց տալով եկեղեցու դերն ու նշանակությունը մեր կյանքում, մոռացումից փրկեցիր բազմաթիվ հոգևոր- մշակութային արժեքներ, անուրանալի ներդրում ունեցար Արցախը Հայաստանին վերամիավորելու գործում, կյանքիդ մայրամուտին օրհնած վերջին մյուռոնն էլ անվանեցիր Անկախության Մյուռոն, ո՞ր մեկը թվարկենք...Խունկ և խոնարհում հիշատակիդ, ՎԵՀԱՓԱՌՍ: ԾՆՈՒՆԴԴ ՇՆՈՐՀԱՎՈ'Ր»,- ֆեյսբուքյան իր էջում կաթողիկոսի ծննդյան տարեդարձը շնորհավորել է հաղորդավարուհի Աիդա Ներսիսյանը: «Ազատության ու անկախության կանչը մեր բազմադարյան պատմության հրամայականն է, մեր ազգի գիտակցության թելադրանքն է, մեր ապագա գոյատևման երաշխիքն է»,- ասել է Վազգեն Առաջինը: |

«Հայերով կհանդիպենք Էջմիածնում». Դավիթ Ամալյան
120Երեկ, 00:30
Սոցիոլոգ Արթուր Աթանեսյանն ևս իր աջակցությունն է հայտնում Մայր աթոռին (տեսանյութ)
16717.12.2025, 00:48
Պատմաբան Արեգ Սավգուլյանն իր աջակցությունն է հայտնում Մայր աթոռին (տեսանյութ)
15916.12.2025, 17:36
«Լևոն Թոքմանջյանը քանդակել է «Անլռելի զանգակատուն» պոեմը այնպես՝ ինչպես ինքն է դա տեսնում»․ Աննա Հակոբյան
19216.12.2025, 16:48
Որոշում է կայացվել Պարույր Սևակի քանդակը հեռացնել Զանգակատան միջնակարգ դպրոցի բակից
15016.12.2025, 16:36
«Եթե երեխաներս ողջ են, ինչո՞ւ չեն զանգում, ասում՝ բարև, պապա». Վահագն Սիմոնյան (Պոնչո) (տեսանյութ)
12016.12.2025, 10:36




