Հանդիսատեսը Նիկոլայ Մադոյանին առանց «բիս»-երի բաց չի թողել
![]() Կամերային երաժշտության ազգային կենտրոնը տեղեկացնում է, որ Հայաստանի պետական կամերային նվագախմբի 2018-2019 համերգաշրջանի բացման համերգը, որը նվիրված էր ՀՀ անկախության 27-ամյակին, անցել է լեփ-լեցուն դահլիճում: Նվագախումբը (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր՝ Վահան Մարտիրոսյան) սեպտեմբերի 19-ին հանդես է եկել Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը՝ դիրիժոր Կարեն Դուրգարյանի ղեկավարությամբ: Որպես մենակատար ելույթ է ունեցել միջազգային մրցույթների դափնեկիր, «Գինեսի» ռեկորդակիր, ջութակահար Նիկոլայ Մադոյանը: Լրագրողների հետ զրույցում Կարեն Դուրգարյանն ընդգծել է, որ շատ է սիրում Կամերային նվագախումբը, նախ և առաջ, այն պատճառով, որ բազմաթիվ կոլեգաներ ունի կոլեկտիվում (իր համակուրսեցիներն են): «Նվագախումբն ունի միջազգային բարձր մակարդակ, և ինձ համար մեծ պատիվ է ամեն անգամ նվագախմբի հետ Հայաստանում հանդես գալը, քանի որ տեղի ունկնդիրը շատ յուրօրինակ է, և ամեն մի արտիստ, որը Հայաստանից դուրս է աշխատում ու վերադառնում է Հայաստան, հուզմունքով է ելույթ ունենում այստեղ: Ինձ համար այսօր այդպիսի օր է: Դիրիժորի համար մեծ պատիվ է բացել նվագախմբի համերգաշրջանը»,- նշեց Կարեն Դուրգարյանը: Դիրիժորը մեծ հաջողություններ է մաղթել նվագախմբին՝ նշելով, որ կոլեկտիվը շատ հետաքրքիր ծրագրերով է հանդես գալու: Համերգին Դուրգարյանի ղեկավարությմաբ հնչել են Սարյանի «Գառնին», Հարությունյանի «Սինֆոնիետան», Ալթունյանի «Քոչարին» ու «Բերդ պարը»: Համերգային երեկոյին «Գինեսի» ռեկորդակիր Նիկոլայ Մադոյանը կատարել է Վիվալդիի «Տարվա եղանակները»: Ջութակահարն ընդգծել է, որ այս բացառիկ ստեղծագործությունը ներկայացնում է մարդու կյանքի ամբողջական շրջափուլը: Նշենք, որ նվագախմբի ելույթներն արժանացել են բուռն ծափահարությունների: Հանդիսատեսը Նիկոլայ Մադոյանին առանց «բիս»-երի բաց չի թողել: Կամերային նվագախմբի հաջորդ համերգը կայանալու է հոկտեմբերի 4-ին: Այն նվիրված է Ֆրանկոֆոնիային: Նվագախմբի հետ որպես դիրիժոր հանդես է գալու Ռոբերտ Մլքեյանը: Ելույթ է ունենալու նաև Հայաստանի պետական կամերային երգչախումբը: ![]() ![]() |

«Հայերով կհանդիպենք Էջմիածնում». Դավիթ Ամալյան
7600:30
Սոցիոլոգ Արթուր Աթանեսյանն ևս իր աջակցությունն է հայտնում Մայր աթոռին (տեսանյութ)
150Երեկ, 00:48
Պատմաբան Արեգ Սավգուլյանն իր աջակցությունն է հայտնում Մայր աթոռին (տեսանյութ)
14016.12.2025, 17:36
«Լևոն Թոքմանջյանը քանդակել է «Անլռելի զանգակատուն» պոեմը այնպես՝ ինչպես ինքն է դա տեսնում»․ Աննա Հակոբյան
16916.12.2025, 16:48
Որոշում է կայացվել Պարույր Սևակի քանդակը հեռացնել Զանգակատան միջնակարգ դպրոցի բակից
14216.12.2025, 16:36
«Եթե երեխաներս ողջ են, ինչո՞ւ չեն զանգում, ասում՝ բարև, պապա». Վահագն Սիմոնյան (Պոնչո) (տեսանյութ)
11216.12.2025, 10:36


