Երևան`   +20 °C
Այսօր`   Ուրբաթ, 19 ապրիլի, 2024 թ.

Ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտի նոր տնօրեն է նշանակվել

342
Հինգշաբթի, 20 սեպտեմբերի, 2018 թ., 12:00
Ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտի նոր տնօրեն է նշանակվել

ՀՀ քաղաքաշինության կոմիտեի ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք.

«ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահ՝ Ավետիք Էլոյանի հրամանով Ալեքսանդր Թամանյանի անվան ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտի տնօրեն Անուշ Տեր-Մինասյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից:

Թանգարանի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Ռուբեն Արևշատյանը:

Ճանաչված արվեստագետին մաղթում ենք հաջողություն և աշխատանքային վերելք:

Նախկին տնօրենին՝ այսուհետ ևս ոլորտին ծառայեցնել երկար տարիների փորձառությունն ու մասնագիտական հմտությունները»: