Երևան`   +7 °C
Այսօր`   Ուրբաթ, 29 մարտի, 2024 թ.

Թուրքիայում ադրբեջանցի խոշոր գործարար է սպանվել

2094
Հինգշաբթի, 20 սեպտեմբերի, 2018 թ., 11:45
Թուրքիայում ադրբեջանցի խոշոր գործարար է սպանվել

Ստամբուլում սպանվել է Ադրբեջանի նախկին պատգամավոր, արդարադատության նախկին նախարար Իլյաս Իսմայիլովի որդին՝ Էթիմադ Իսմայիլովը, հաղորդում են ադրբեջանական ԶԼՄ-ները՝ հղում անելով թուրքական ԶԼՄ-ներին:

Հաղորդվում է, որ վերջին տարիներին Էթիմադ Իսմայիլովը Ստամբուլում բիզնեսով էր զբաղվում: Նա թուրք հայտնի լրագրող Սևիլ Նուրիևայի ամուսինն էր: Սևիլ Նուրիևան ներառված է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի անձնական թիմում:

Թուրքական լրատվամիջոցների տեղեկությունների համաձայն՝ Էթիմադ Իսմայիլովին սպանել է Ադրբեջանի Սուրահանի շրջանի ոստիկանության նախկին պետ Հեզալ Դամիրովը: Նախնական տվայլներով սպանության պատճառ է դարձել բիզնեսը: