Հովհ. Թումանյանի թանգարանի ցուցասրահում կբացվի «Ճապոնիայի տիկնիկները» խորագրով ցուցադրություն
![]() Սեպտեմբերի 20-ին Հովհ. Թումանյանի թանգարանի ցուցասրահում կբացվի «Ճապոնիայի տիկնիկները» - «Աղոթքի ձևեր, Սիրո մարմնացումներ» խորագիրը կրող աննախադեպ ցուցադրություն: Թանգարանի այցելուներին կներկայացվեն Ճապոնական տիկնիկագործական արվեստի յուրահատուկ նմուշներ: Ճապոնիայում հնուց անտի տիկնիկները կենցաղի մաս են կազմել։ Ճապոնական տիկնիկները ներկայացնում են ճապոնական տարազները և դրանք կրողների էությունը, ունեն հստակ տարածքային հատկանիշներ և դարերի ընթացքում տարաբնույթ ձևեր են ստացել: Ճապոնական տիկնիկների միջոցով ներկայնում են նաև ազգային արհեստները, ինչպես օրինակ՝ մանածագործությունը: Ցուցահանդեսը կազմակերպվել է «Ճապոնիա հիմնադրամի», ՀՀ-ում՝ Ճապոնիայի դեսպանության և Հովհ. Թումանյանի թանգարանի կողմից: «Ճապոնիայի տիկնիկները» ցուցահանդեսին կներկայացվեն՝ *Ծագող արևի երկրից ժամանած 7 տասնյակ բացառիկ տիկնիկներ *ՀՀ-ի նախագահ Արմեն Սարգսյանի ընտանիքի՝ հիմնադրամին պատկանող ճապոնական մեկ տիկնիկ *Հովհ. Թումանյանի ճապոնական հետաքրքրությունները: Ցուցահանդեսը կտևի մինչև նոյեմբերի 11-ը: |

«Հայերով կհանդիպենք Էջմիածնում». Դավիթ Ամալյան
120Երեկ, 00:30
Սոցիոլոգ Արթուր Աթանեսյանն ևս իր աջակցությունն է հայտնում Մայր աթոռին (տեսանյութ)
16717.12.2025, 00:48
Պատմաբան Արեգ Սավգուլյանն իր աջակցությունն է հայտնում Մայր աթոռին (տեսանյութ)
15916.12.2025, 17:36
«Լևոն Թոքմանջյանը քանդակել է «Անլռելի զանգակատուն» պոեմը այնպես՝ ինչպես ինքն է դա տեսնում»․ Աննա Հակոբյան
19216.12.2025, 16:48
Որոշում է կայացվել Պարույր Սևակի քանդակը հեռացնել Զանգակատան միջնակարգ դպրոցի բակից
15016.12.2025, 16:36
«Եթե երեխաներս ողջ են, ինչո՞ւ չեն զանգում, ասում՝ բարև, պապա». Վահագն Սիմոնյան (Պոնչո) (տեսանյութ)
12016.12.2025, 10:36
