«Նույնիսկ քրիստոնեական երկրներում շիա հավատացյալների նկատմամբ նման արգելքներ, ինչպիսին Ադրբեջանում են, չկան». Վարդան Ոսկանյան
![]() Իրանագետ Վարդան Ոսկանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Այն դեպքում, երբ Ատրպատականի շիայական հոգևորականությունը բավական հաճախ է անդրադառնում Ադրբեջանական Հանրապետությունում շիա հավատացյալների խնդիրներին, անցյալ շաբաթ դրանց գրեթե բացառիկ անդրադարձ է եղել հենց Իրանի Իսլամական Հանրապետության մայրաքաղաքից։ Մասնավորապես, Թեհրանի ժամանակավոր ուրբաթօրյա աղոթապետ Քազեմ Սադիղին սպառնալից քննադատություն է հնչեցրել մահմեդական մուհարրամ ամսվա շիայական սգո արարողություններին հավատացյալների մասնակցությունն ամեն կերպ արգելող և սահմանափակող Բաքվի բռնապետական վարչակարգի հասցեին, հայտարարելով՝ «Ես Ադրբեջանի կառավարությանը հորդորում եմ հուսեյնական սգավորների հանդեպ զսպվածություն դրսևորել և նրանց սրտերի վրա ճնշում չբանեցնել, պայթյունի կհանգեցնի։ Հուսով եմ՝ կլսեն և իմամ Հուսեյնի ճանապարհին իրենց ժողովրդի հետ հաշտության կգան»։ Ուշագրավ է նաև, որ իրանցի բարձրաստիճան հոգևորականը, հավանաբար նկատի ունենալով նաև Հայաստանի օրինակը, երբ Երևանի Կապույտ մզկիթում շիա հավատացյալներն ազատորեն կատարում են իրենց բոլոր՝ այդ թվում մուհարրամի սգո ծիսակարգերը, նշել է, թե նույնիսկ քրիստոնեական երկրներում նման արգելքներ, ինչպիսին Ադրբեջանում են, չկան։ |

«Հայերով կհանդիպենք Էջմիածնում». Դավիթ Ամալյան
120Երեկ, 00:30
Սոցիոլոգ Արթուր Աթանեսյանն ևս իր աջակցությունն է հայտնում Մայր աթոռին (տեսանյութ)
16717.12.2025, 00:48
Պատմաբան Արեգ Սավգուլյանն իր աջակցությունն է հայտնում Մայր աթոռին (տեսանյութ)
15916.12.2025, 17:36
«Լևոն Թոքմանջյանը քանդակել է «Անլռելի զանգակատուն» պոեմը այնպես՝ ինչպես ինքն է դա տեսնում»․ Աննա Հակոբյան
19216.12.2025, 16:48
Որոշում է կայացվել Պարույր Սևակի քանդակը հեռացնել Զանգակատան միջնակարգ դպրոցի բակից
15016.12.2025, 16:36
«Եթե երեխաներս ողջ են, ինչո՞ւ չեն զանգում, ասում՝ բարև, պապա». Վահագն Սիմոնյան (Պոնչո) (տեսանյութ)
12016.12.2025, 10:36
