Հռոմի պապը շնորհավորական ուղերձ է հղել Մխիթարյան միաբանությանը
![]() Վենետիկի Սուրբ Ղազար կղզու Մխիթարյան միաբանությունում հանդիսավոր արարողություն է կայացել՝ նվիրված միաբանության գլխավոր մայրավանքի հիմնադրման 300-ամյակին: Ինչպես հայտնում է Rusarminfo-ն, միջոցառմանը մասնակցել է Հռոմի Կաթոլիկ եկեղեցու Արևելյան եկեղեցիների խորհրդի ղեկավար, կարդինալ Լեոնարդո Սանդրին, որը միաբանների համար ընթերցել է Հռոմի Ֆրանցիսկոս պապի շնորհավորական ուղերձը: «Մխիթար Սեբաստացին Պիոս պապի կողմից դասվել է Արևելյան եկեղեցիների գլխավոր բարեփոխիչների շարքը: Մխիթարյանների միաբանությունը ծառայում է ողջ հայ ժողովրդի բարօրության պահպանմանը, խորացմանն ու տարածմանը: Թող Մխիթարի ջահը լուսափորի հայ ժողովրդի փշոտ ու ծաղկուն ճանապարհը Քրիստոսի հանդեպ հավատով», - ասվում է Հռոմի պապի ուղերձում: Ֆրանցիսկոս պապն իր ուղերձում շեշտել է նաև, որ Կաթոլիկ եկեղեցին միշտ հատուկ վերաբերմունք է ունեցել Մխիթարյանների միաբանության նկատմամբ եւ այժմ էլ պատրաստ է աջակցել: |

«Հայերով կհանդիպենք Էջմիածնում». Դավիթ Ամալյան
120Երեկ, 00:30
Սոցիոլոգ Արթուր Աթանեսյանն ևս իր աջակցությունն է հայտնում Մայր աթոռին (տեսանյութ)
16717.12.2025, 00:48
Պատմաբան Արեգ Սավգուլյանն իր աջակցությունն է հայտնում Մայր աթոռին (տեսանյութ)
15916.12.2025, 17:36
«Լևոն Թոքմանջյանը քանդակել է «Անլռելի զանգակատուն» պոեմը այնպես՝ ինչպես ինքն է դա տեսնում»․ Աննա Հակոբյան
19216.12.2025, 16:48
Որոշում է կայացվել Պարույր Սևակի քանդակը հեռացնել Զանգակատան միջնակարգ դպրոցի բակից
15016.12.2025, 16:36
«Եթե երեխաներս ողջ են, ինչո՞ւ չեն զանգում, ասում՝ բարև, պապա». Վահագն Սիմոնյան (Պոնչո) (տեսանյութ)
12016.12.2025, 10:36
