Երևանում կհայտարարվեն «Եվրասիական թվային հարթակներ» նորարարական նախագծերի ԵԱՏՄ մրցույթի հաղթողները
![]() Երևանում հոկտեմբերի 22-ին կկայանա «Եվրասիական թվային հարթակներ» նորարարական նախագծերի մրցույթի եզրափակիչ փուլը և հաղթողների մրցանակաբաշխության հանդիսավոր արարողությունը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, եզրափակիչը տեղի կունենա «Եվրասիական շաբաթ» միջազգային համաժողովի շրջանակներում: Մրցույթն անցկացնում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կողմից առաջին անգամ, սակայն այն կդառնա ամենամյա միջոցառում: Մրցույթին ԵԱՏՄ հինգ երկրներից ներկայացվել է 200 նորարարական նախագիծ: Հաղթողները կորոշվեն 4 անվանակարգերում՝ «ԵԱՏՄ թվային ապագան» (ստարտափների համար), «ԵԱՏՄ թվային օրակարգի իրականացման համար լավագույն տեխնոլոգիական լուծումներ» (ծրագրային ապահովման մշակողների, վենդորների և ինտեգրատորների համար), «ԵԱՏՄ լավագույն թվային նախագծեր» (տրանսֆորմացման գործընթացն անցած կազմակերպությունների համար) և «ԵԱՏՄ թվային օրակարգի թեմայով լավագույն խաղ երեխաների և դեռահասների համար» (համակարգչային խաղեր մշակողների համար): Մրցույթի եզրափակիչը Հայաստանում կանցկացվի հոկտեմբերի 6-7-ը: Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուրում: |

«Հայերով կհանդիպենք Էջմիածնում». Դավիթ Ամալյան
120Երեկ, 00:30
Սոցիոլոգ Արթուր Աթանեսյանն ևս իր աջակցությունն է հայտնում Մայր աթոռին (տեսանյութ)
16717.12.2025, 00:48
Պատմաբան Արեգ Սավգուլյանն իր աջակցությունն է հայտնում Մայր աթոռին (տեսանյութ)
15916.12.2025, 17:36
«Լևոն Թոքմանջյանը քանդակել է «Անլռելի զանգակատուն» պոեմը այնպես՝ ինչպես ինքն է դա տեսնում»․ Աննա Հակոբյան
19216.12.2025, 16:48
Որոշում է կայացվել Պարույր Սևակի քանդակը հեռացնել Զանգակատան միջնակարգ դպրոցի բակից
15016.12.2025, 16:36
«Եթե երեխաներս ողջ են, ինչո՞ւ չեն զանգում, ասում՝ բարև, պապա». Վահագն Սիմոնյան (Պոնչո) (տեսանյութ)
12016.12.2025, 10:36
