Երևան`   +15 °C
Այսօր`   Երեքշաբթի, 16 ապրիլի, 2024 թ.

Պուտինը՝ ռուսական ինքնաթիռի խոցման մասին

1724
Երեքշաբթի, 18 սեպտեմբերի, 2018 թ., 17:55
Պուտինը՝ ռուսական ինքնաթիռի խոցման մասին

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կոչ է արել չհամեմատել Սիրիայում Իլ-20-ի խոցումը Սու-24-ի միջադեպի հետ, որը խոցվեց 2015թ. Սիրիայի հյուսիսում թուրքական կործանիչի կողմից, հաղորդում է РИА Новости-ն:

«Այդ ժամանակ թուրքական կործանիչը դիտավորությամբ խոցեց մեր ինքնաթիռը: Իսկ այստեղ խոսքը պատահական, ողբերգական հանգամանքների շղթայի մասին է, քանի որ իսրայելական կողմը չի խոցել մեր ինքնաթիռը»,- ասել է Պուտինը:

Նրա խոսքով՝ Ռուսաստանը կապահովի Սիրիայում իր զինվորականների անվտանգությունն ու «դա կնկատեն բոլորը»:

Հիշեցնենք, որ ավելի վաղ ՌԴ ՊՆ-ն միջադեպի համար պատասխանատու էր համարել Իսրայելին: Իսրայելի բանակն, իր հերթին, պատասխանատու էր համարել Ասադի ռեժիմին: