Կարեն Դուրգարյանը և Նիկոլայ Մադոյանը տպավորված են Կամերային նվագախմբի հետ աշխատանքից
![]() Կամերային երաժշտության ազգային կենտրոնը տեղեկացնում է, որ Հայաստանի պետական կամերային նվագախումբն ինքնատիպ համերգով տալիս է 2018/19 համերգաշրջանի մեկնարկը: Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը՝ սեպտեմբերի 19-ին տեղի կունենա նվագախմբի համերգը, որը նվիրված է ՀՀ անկախության 27-ամյակին: Այդ օրը կոլեկտիվի հետ որպես մենակատար ելույթ կունենա միջազգային մրցույթների դափնեկիր, «Գինեսի» ռեկորդակիր Նիկոլայ Մադոյանը (ջութակ): Կամերային նվագախումբը կղեկավարի դիրիժոր Կարեն Դուրգարյանը: «Ինձ համար մեծ պատիվ է ելույթ ունենալ աշխարհում ճանաչում ունեցող Հայաստանի պետական կամերային նվագախմբի և, իհարկե, ճանաչված անուն՝ Նիկոլայ Մադոյանի հետ: Շատ պրոֆեսիոնալ նվագախումբ է, շատ լավ արդյունքներ ենք ունենալու: Առավել քան վստահ եմ»,-սեպտեմբերի 18-ին լրագրողների հետ հանդիպմանը նշել է Կարեն Դուրգարյանը: Դիրիժորը փաստել է՝ տպավորված է վերջին օրերի համերգային փորձերով, որոնք իրեն մեծ երջանկություն են պատճառել: Ջութակահար Նիկոլայ Մադոյանն էլ ընդգծել է, որ նույնպես ուրախ է հանդես գալ կոլեկտիվի և Դուրգարյանի հետ: Փաստել է, որ հասցրել է բազմիցս համագործակցել Կամերայինի և դիրիժորի հետ, հիացած է նվագախմբի պրոֆեսիոնալիզմով: Կամերային երաժշտության ազգային կենտրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Նորայր Նազարյանը լրագրողների հետ զրույցում տեղեկացրել է, որ նվագախմբի համերգաշրջանի բացման համերգի տոմսերը գրեթե սպառված են: «Կամերային նվագախմբի հաջորդ համերգը կայանալու է հոկտեմբերի 4-ին: Այն նվիրված է Ֆրանկոֆոնիային, հանդես է գալու նաև Կամերային երգչախումբը: Որպես դիրիժոր հանդես կգան Ռոբերտ Մլքեյանը: Կամերային նվագախումբը հոկտեմբերին, ընդհանուր առմամբ, հանդես կգա հինգ համերգով: Նվագախումբը գերծանրաբեռնված է լինելու, բոլոր համերգները մեկը մյուսից լավը կլինեն»,- հավելել է Նորայր Նազարյանը: Նշենք, որ սեպտեմբերի 19-ի կհնչեն նաև Վիվալդիի «Տարվա եղանակները», Սարյանի «Գառնին»,Հարությունյանի «Սինֆոնիետան», Ալթունյանի «Քոչարին» ու«Բերդպարը»: |

«Հայերով կհանդիպենք Էջմիածնում». Դավիթ Ամալյան
120Երեկ, 00:30
Սոցիոլոգ Արթուր Աթանեսյանն ևս իր աջակցությունն է հայտնում Մայր աթոռին (տեսանյութ)
16717.12.2025, 00:48
Պատմաբան Արեգ Սավգուլյանն իր աջակցությունն է հայտնում Մայր աթոռին (տեսանյութ)
15916.12.2025, 17:36
«Լևոն Թոքմանջյանը քանդակել է «Անլռելի զանգակատուն» պոեմը այնպես՝ ինչպես ինքն է դա տեսնում»․ Աննա Հակոբյան
19216.12.2025, 16:48
Որոշում է կայացվել Պարույր Սևակի քանդակը հեռացնել Զանգակատան միջնակարգ դպրոցի բակից
15016.12.2025, 16:36
«Եթե երեխաներս ողջ են, ինչո՞ւ չեն զանգում, ասում՝ բարև, պապա». Վահագն Սիմոնյան (Պոնչո) (տեսանյութ)
12016.12.2025, 10:36
